Երևանի և Բաքվի միջև «թեժ գիծ»՝ առաջարկում է Սերժ Սարգսյանը

1570
Armenia's President Serzh Sargsyan (L) shakes hands with Azerbaijan's President Ilham Aliyev as Russia's President Dmitry Medvedev (C) looks on in Astrakhan, October 27, 2010. Medvedev hosts a meeting of the leaders of Azerbaijan and Armenia in a bid to secure a breakthrough in resolving their differences over the disputed region of Nagorno-Karabakh. REUTERS/Ria Novosti/Kremlin/Vladimir Rodionov (RUSSIA - Tags: POLITICS) THIS IMAGE HAS BEEN SUPPLIED BY A THIRD PARTY. IT IS DISTRIBUTED, EXACTLY AS RECEIVED BY REUTERS, AS A SERVICE TO CLIENTS

Սերժ Սարգսյանը «Ռուսաստանն այսօր» լրատվական գործակալության ղեկավար Դմիտրի Կիսելյովի հետ զրույցում ասել է, որ կողմնակից է Երևանի և Բաքվի միջև «թեժ գծի» ստեղծմանը, ինչը թույլ կտա արագ արձագանքել Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող զարգացումներին:

«Ենթադրենք՝ շփման գծում ինչ-որ մեկը կրակում է, և մեր տվյալներով՝ կրակողները ադրբեջանցիներն են: Վերցնում եմ հեռախոսը, զանգում եմ Ադրբեջանի նախագահին և ասում՝ «կրակում են»։ Նա իսկապես ստուգում է»,- ասել է Սարգսյանը՝ հիշեցնելով, որ 90-ականներին նման «թեժ գիծ» ստեղծելու փորձ արդեն եղել է:

«Այն ժամանակ Հայաստանի պաշտպանության նախարարն էի, մենք ուղիղ կապ ունեինք Ադրբեջանի պաշտպանության նախարարի հետ: Մենք հնարավորություն ունեինք, երբ էքստրեմալ կապի կարիք կար, կապ հաստատել: Այժմ նման բան գոյություն չունի»,- ասել է Սարգսյանը:

Կարդալ նաև՝ 

Serzh Sargsian’s Fruitless Attempts To Call Safar Abiyev