Ալիևը հայերին հիշեցնում է Ապրիլյան պատերազմում կորցված Լելե Թեփեն՝ Վարազաթումբը

1681

Ադրբեջան-Արցախ շփման գծի մոտ տարածքում Ադրբեջանը նոյեմբերի 12-18-ը անց է կացնում 1994-ի մայիսյան զինադադրից ի վեր ամենախոշոր զորավարժությունները, որին մասնակցում են շուրջ 60 հազար զինվորական, 50 ինքնաթիռ և ուղղաթիռ, 150 տանկ, 700 հրթիռահրետանային համակարգ:

Իլհամ Ալիևը նոյեմբերի 12-ին այցելել է շփման գծի Ֆիզուլիի հատված և հայտարարել, որ «եթե հայերը եզրակացություն չանեն ապրիլյան մարտերից, ապա իրենց սպասում են բազմաթիվ շատ հաջող գործողություններ՝ Լելե Թեփեի օրինակով»:

«Լելե Թեփեն Ադրբեջան է, Շուշին Ադրբեջան է, Խանքենդին Ադրբեջան է: Մեր հողերի վրա երբեք թույլ չենք տա երկրորդ հայկական պետություն»,- հայտարարել է Ալիևը:

Լելե Թեփեի և Ապրիլյան պատերազմի մասին կարդալ նաև՝

Սերժ Սարգսյան. Հայկական կողմը որոշ տարածքներ է կորցրել հյուսիսում (Մարտակերտ) և հարավում (Լելե Թեփե)

Արցախում մարդկային և տարածքային կորուստների մասին ճշմարտությունը

Լելե թեփե-ում կորուստների չափերը. 1994-ի արյունալի ձմռանը այս տարածքներում հայկական ուժերը տվել են շուրջ 400 զոհ