Հայաստանի նախագահները՝ Սպիտակ տանը

2534

Միացյալ Նահանգները Հայաստանի անկախությունը ճանաչել է 1991-ի դեկտեմբերին: Երևանում առաջին դեսպանությունը բացել է ԱՄՆ-ը 1992-ի փետրվարի սկզբին:

Հայաստանի երեք նախագահներից երկուսը հյուրընկալվել են Սպիտակ տանը:

Լևոն Տեր-Պետրոսյանը նախագահի պաշտոնում առաջին այցը տվել է հենց Մ. Նահանգներ: Դա տեղի ունեցավ նրա երդմնակալությունից երեք օր անց՝ 1991-ի նոյեմբերի 14-ին: Տեր-Պետրոսյանին Սպիտակ տանը ընդունեց Ջորջ Բուշ Ավագը:

kocharyan-clinton

Տեր-Պետրոսյանի՝ Մ. Նահանգներ երկրորդ պաշտոնական այցը տեղի ունեցավ 1994-ի օգոստոսին: Սպիտակ տան օվալաձև դահլիճում նրան ընդունեց Բիլ Քլինթոնը:

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նույնպես երկու անգամ է ընդունելության արժանացել Սպիտակ տանը. առաջինը 1999-ի ապրիլին, երկրորդը՝ 2001-ի ապրիլին՝ Քի Վեսթից Հայաստան վերադարձի ճանապարհին:

kocharyan-bush

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Սպիտակ տանը ԱՄՆ նախագահի կողմից չի հյուրընկալվել: