Վահան Մարտիրոսյանը և Վահե Ավետյանը խոնարհվել են Խոջալուի հուշարձանի առաջ, ծաղիկներ դրել

1429

Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են, որ այսօր Բաքվում Խոջալուի զոհերի հուշարձանի առաջ խոնարհվել և ծաղիկներ են դրել Շվեդիայում և Ուկրաինայում բնակվող Վահե Ավետյանը և Վահան Մարտիրոսյանը:

Ավետյանին ադրբեջանական լրատվամիջոցները ներկայացրել են որպես վտարանդի իրավապաշտպան, իսկ Մարտիրոսյանին՝ իրավապաշտպան, լրագրող  և Հաքքին.ազ կայքի սեփական թղթակից:

Վահան Մարտիրոսյանը և Վահե Ավետյանը Բաքվում մասնակցում են խորհրդաժողովի: Ավետյանը Խոջալուի զոհերի հուշարձանի մոտ ասել է, որ ցնցված է անմեղ զոհերի մեծ թվով՝ ընգծելով, որ “Խոջալուի ցեղասպանությունը հայ ժողովրդի պատմության մեջ կմնա որպես սև բիծ”:

Մարտիրոսյանը կնոջ և մանկահասակ որդու հետ անցնող տարվա սեպտեմբերին Վրաստանով անցել էր Ադրբեջան և այնտեղ քաղաքական ապաստան խնդրել, սակայն մի քանի ամիս անց նրան, իր իսկ խնդրանքով, ուղարկել էին երրորդ երկիր՝ Ուկրաինա: