«Կարսի մարզը Հայաստանի Առաջին Հանրապետության կազմում (ապրիլ 1919 թ.-հոկտեմբեր 1920 թ)»

2338

«Մոդուս Վիվենդի» կենտրոնը հրատարակել է «Կարսի մարզը Հայաստանի Առաջին Հանրապետության կազմում (ապրիլ 1919 թ.-հոկտեմբեր 1920 թ). նյութեր և փաստաթղթեր» արժեքավոր աշխատությունը:

Հատորը՝ աշխատասիրությամբ Վլադիմիր Հարությունյանի, պարունակում է Կարսի մարզին վերաբերող 146 փաստաթղթեր Հայաստանի ազգային արխիվից, ինչպես նաև՝ հատվածներ այդ ժամանակաշրջանում մարզի քաղաքացիական նահանգապետ Ստեփան Ղորղանյանի (1865-1925 թթ.) հուշերից, որոնք նա գրել է 1922-ին:

Գիրքը նվիրված է Ստեփան Ղորղանյանի 150-ամյակին:

Արխիվային նյութերը և Ղորղանյանի հուշերը լույս են սփռում 1919-1920 թթ. հայ հասարակության մեջ և Կարսի մարզում ու այնտեղ տեղակայված հայկական բանակի զորախմբում տիրող իրավիճակի վրա: