Հանդիպում Թաթուլ Յակոբեանի հետ. Պէյրութ, 1 Նոյեմբեր, Հայկազեան Համալսարան

1147

Նոյեմբերի 1-ին Բեյրութում Հայկազյան համալսարանի Հայկական Սփյուռքի ուսումնասիրության կենտրոնը և Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը կազմակերպում են “Ժամանակակից հայ պատմության քննական ներկայացումը” դասախոսական երեկոն:

Զեկուցողն է լրագրող, Սիվիլիթաս հիմնադրամի փորձագետ և ԱՆԻ կենտրոնի համակարգող Թաթուլ Հակոբյանը:

Նա կներկայացնի Հայաստանի Առաջին Հանրապետության առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունու “Ազգ և պետություն” արժեքավոր աշխատությունը, որը օրերս վերահրատարակել է ԱՆԻ կենտրոնը, ինչպես նաև՝ կենտրոնի վերջին մեկ տարվա մյուս հրատարակությունները:

Գրքի հրատարակությունը հովանավորել է Սարգիս Պուտագեանը Բեյրութից: Արթուր Լազարյանը Գերմանիայից իր օգնությունն է բերել աշխատության խմբագրման ու սրբագրման աշխատանքներում:

Ձեռնարկը կկայանա նոյեմբերի 1-ին, երեքշաբթի երեկոյան ժամը 7-ին, Բեյրութի Հայկազյան համալսարանում: