Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը հոկտեմբերի 22-ին Գյումրիում (Շահումյան փող., 69 շենք, Արևամանուկ կենտրոն) կազմակերպում է «Հայաստանի 2017-ի ընտրությունը. Հայացք ներսից և Սփյուռքից» խորագրով մեկօրյա խորհրդաժողով՝ նվիրված գարնանը Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին:
Խորհրդաժողովի օրակարգը
11.30 – Բացում
11.35 – 11.50 – ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ, Սիվիլիթաս հիմնադրամի վերլուծաբան, ԱՆԻ կենտրոնի համակարգող
«Հայաստանի համապետական ընտրությունները. 1990-ից 2017»
11.50 – 12.05 – ՄԱՆԵ ԹԱՆԴԻԼՅԱՆ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի քարտուղար
«Որո՞նք են այն խոչընդոտները, որոնք թույլ չեն տալիս կազմակերպել արդար քվեարկություն»
12.05-12.20 – ԻՒԱՆ ԱՐՏՀԱԼՋԵԱՆ, ՀՅԴ, ճարտարագետ
«Ժողովրդավարության սյուները. իմ դերը»
12.20-12.50 – հարցեր և քննարկում,
12.50-13.30 – ճաշ,
13.30-13.45 – ԼԵՆԱ ՆԱԶԱՐՅԱՆ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության փոխնախագահ
«ՏԻՄ ընտրությունների դերը համապետական փոփոխությունների համատեքստում»
13.45-14.00 – ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ, «Թրանսփարենսի ինթերնեյշնըլ»
«Դիտորդական առաքելության դերը 2017-ի խորհրդարանական ընտրություններում»
14.00 -14.20 – հարցեր և քննարկում
14.20 -14.50 – սուրճի դադար
14.50 – 15.05 – ԳԵՂԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ, Ստեփանակերտի մամուլի ակումբի նախագահ
«Արցախյան ընտրական գործընթացների քառորդդարյա փորձի առանձնահատկությունները»
15.05 – 15.20 – ԱՐՍԵՆ ԽԱՌԱՏՅԱՆ, Վրաստանի «Ալիք մեդիա» հայալեզու լրատվամիջոցի գլխավոր խմբագիր
«Վրաստանի ազգային փոքրամասնությունները և 2016-ի խորհրդարանական ընտրությունները»
15.20 – 15.40 – հարցեր և քննարկում
15.40 – 15.55 – ԴԵՐԵՆԻԿ ՄԱԼԽԱՍՅԱՆ, ՍիվիլՆեթ, քաղաքական մեկնաբան, հաղորդավար
«Ընդդիմադիր քաղաքի համբավը և համապետական ընտրությունների փորձը Գյումրիում»
15.55 – 16.10 – ԱՐՄԵՆՈՒՀԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ, ԳԱԼԱ կուսակցության վարչության անդամ
«Գաղափարակից Լիբերալների Ալյանս (ԳԱԼԱ)-ի փորձը»
16.10 – 16.30 – հարցեր և քննարկում
16.30 – 16.40 – սուրճ, խորհրդաժողովի փակում:
Խորհրդաժողովը ամբողջությամբ՝ ելույթները և քննարկումները, տեսագրվելու են և տեղադրվելու www.aniarc.am կայքում:
Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոն
Լուսանկարը՝ Հայկ Ադամյանի