Սերժ Սարգսյանի խոսքն ու իրական թվերը

1202

Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 10-ին Նյու Յորքում «Հայաստան. ներդրումային համաժողով 2016» ելույթում հայտարարել է, որ «Հայաստանն առանձնանում է գերազանց ներդրումային հնարավորություններով»:

«Անցած 25 տարիների ընթացքում մենք իրականացրել ենք շրջադարձային բարեփոխումներ, որոնց շնորհիվ Հայաստանը բարելավել է իր վարկանիշային դիրքերը. Համաշխարհային բանկի գործարարությամբ զբաղվելու դյուրինության ցուցանիշով Հայաստանը 189 երկրների շարքում 35-րդն է, բիզնես հիմնադրելու ցուցանիշով՝ 5-րդը, իսկ սահմանային առևտրի ցուցանիշով՝ 29-րդը: Այսօր Հայաստանն առանձնանում է գերազանց ներդրումային հնարավորություններով իր բիզնես մշակույթի ազատականացման, գործարար բարենպաստ միջավայրի, ինչպես նաև շարունակական բարեփոխումներին անվերապահ հանձնառության շնորհիվ», ասել է նա:

Սերժ Սարգսյանի ներկայացրած  ցուցանիշները տպավորիչ են, սակայն իրականությունն այն է, որ նրա նախագահության և Տիգրան Սարգսյանի ու Հովիկ Աբրահամյանի վարչապետության 8.5 տարիներին Հայաստանը արձանագրել է օտարերկրյա ընդհանուր և ուղղակի ներդրումների ակնհայտ և շեշտակի անկումներ:

Քանի որ փոխվել է հաշվարկների պաշտոնական մեթոդաբանությունը, ներկայացնենք Հայաստանի Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն թվերը 2011-ից ի վեր:

Օտարերկրյա ընդհանուր ներդրումներ

2011 – 816.3 միլիոն դոլար

2012 – 751.8 միլիոն դոլար

2013 – 597.4 միլիոն դոլար

2014 – 402.6 միլիոն դոլար

2015 – 258.8 միլիոն դոլար

Օտարերկրյա ուղղակի ներդրումներ

2011 –  631.4 միլիոն դոլար

2012 – 567.4 միլիոն դոլար

2013 – 271.2 միլիոն դոլար

2014 – 281.8 միլիոն դոլար

2015 – 147.4 միլիոն դոլար