Վանո Սիրադեղյան. Տեր-Պետրոսյանը հրահանգել էր Սերժ Սարգսյանին, որ ջարդի ՆԳՆ-ը

5446

1996-ի աղմկահարույց նախագահական ընտրություններից հետո Լևոն Տեր-Պետրոսյանը ուժային նախարարներից ներքգործնախարար Վանո Սիրադեղյանին նշանակեց Երևանի քաղաքապետ, իսկ Սերժ Սարգսյանին՝ միացված ներքին գործերի և ազգային անվտանգության նախարար: Պաշտպանության նախարար, ամենազոր Վազգեն Սարգսյանը պահեց իր պաշտոնը: Այս նշանակումից երկու տարի անց, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը արդեն հրաժարական էր տվել, Վանո Սիրադեղյանը Հ1-ի “Մարդու ժամանակը” հաղորդաշարի ընթացքում ասաց, որ ՆԳՆ-ից իր հեռացումով իշխանության ներսում առաջացավ դիսբալանս: Ներկայացնում ենք Սիրադեղյանի խոսքերը:

ԱՆԻ կենտրոն

Համոզված էի, որ ես ևս երկու տարի անելիք ունեմ ՆԳն-ում, բայց նախագահը ասաց, որ ժամանակն է տեղափոխվել: Ես տեղափոխվեցի սրտի ցավով, ես գիտեի, որ վատ է լինելու, նույնիսկ իմ դուրս գալը ես վեց ամսով հետաձգեցի: Գնալուց առաջ ես Տեր-Պետրոսյանին ասացի, որ երկիրը մնում է միահեծան բանակի իշխանության տակ, եթե ես դուրս եմ գալիս ՆԳՆ-ից: Դրա մասին մտածի՝ շատ վտանգավոր քայլ ես անում: ՆԳՆ-ից իմ դուրս գալուց հետո սկսվեց դիսբալանս, որի հետևանքով 1998-ին նախագահը գնաց: Շատ ավելի ուշ իմացա, որ դիսբալանսը իմ գնալով էր խախտվում: Նախագահը հրահանգել էր Սերժ Սարգսյանին, որ գնա և ջարդի ՆԳՆ-ը: Այսինքն, երկրում երկու կառույց էր լիարժեք ձևավորվել՝ բանակը և ՆԳՆ-ը, ոչ միայն դիսբալանսը եղածով պահպանելու մասին չմտածեցին, այլև փաստորեն հանձնարարություն էր եղել, որ այդ լուրջ կառույցը ջարդեն: Դրա հետևանքը սա է: Ես չեմ ասում, թե իշխանությունից դուրս գալը ինքնին կատաստրոֆա է: Ոչ, կատաստրոֆան հետո է լինելու:

http://www.youtube.com/watch?v=U54i2klR-lA

Վանո Սիրադեղյան, “Մարդու ժամանակը“,1998թ.,  Հ1