Սերժ Սարգսյանը Հայաստանի պարտքը եռապատկել է՝ հասցնելով 6 միլիարդ դոլարի

1640

2008-ին, երբ Սերժ Սարգսյանը վիճելի ընտրությունների և Մարտի 1-ի ողբերգության ճանապարհով (Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ և օժանդակությամբ) նվաճեց նախագահի պաշտոնը, Հայաստանի պետական պարտքը շուրջ 2 միլիարդ դոլարի սահմաններում էր և կազմում էր համախառն ներքին արդյունքի՝ ՀՆԱ-ի 20 տոկոսից պակասը:

Հոկտեմբերի 4-ին ֆինանսների նախարար Վարդան Արամյանը ասել է, որ 2016-ի տարեվերջին Հայաստանի ընդհանուր պարտքը կկազմի մինչև 5.9 միլիարդ դոլար: Այս գումարի մոտ 5 միլիարդը պետական պարտքն է, 900 միլիոնը՝ ներքին պարտքը: Այսպիսով, Հայաստանի պետական պարտքը արդեն կազմում է ՀՆԱ-ի շուրջ 60 տոկոսը: