Նիկոլ Փաշինյանը ձախողել է և՛ Գյումրիում, և՛ Վանաձորում

808

Հոկտեմբերի 2-ին Գյումրիում և Վանաձորում կայացած տեղական ընտրությունների նախնական արդյունքներով ընդդիմադիր Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը չի հաղթահարել ավագանու կազմում ներկայացված լինելու շեմը:

Վանաձորում Քաղաքացիական պայմանագիրը ստացել է քվեների մոտ 4, իսկ Գյումրիում՝ շուրջ 1.5 տոկոսը:

Այս կուսակցության ղեկավար կազմից է Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Մյուս կողմից՝ և՛ Գյումրիում, և՛ Վանաձորում, Քաղաքացիական պայմանագիրը ավելի շատ քվեներ է հավաքել, քան ՀԱԿ-ը, որի առաջնորդը Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն է:

Գյումրիում ՀԱԿ-ը ստացել է քվեների 1.1, իսկ Վանաձորում՝ 1.4 տոկոսը: