ԱՆԻ կենտրոնը իր հրատարակություններով՝ Անթիլիասի գրքի ցուցահանդեսում

858

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը իր հրատարակություններով կմասնակցի հոկտեմբերի 30-ին Անթիլիասում (Լիբանան) բացվելիք Հայ գրքի 37-րդ ցուցահանդեսին:

Ցուցահանդեսը, ինչպես նախորդ տարիներին, տեղի է ունենալու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության մայրավանքում: Այն բացելու է Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը:

ԱՆԻ կենտրոնը կներկայացնի հետևյալ հատորները.

Յովհաննէս Քաջազնունի, «Ազգ եւ Հայրենիք», մեսրոպեան ուղղագրութիւն,

Հովհաննես Քաջազնունի, «Հ. Յ.Դաշնակցությունը անելիք չունի այլևս», աբեղյանական ուղղագրություն,

Սիմոն Վրացյան«Խարխափումներ», աբեղյանական ուղղագրություն,

Արշակ Ջամալյան«Հ. Քաջազնունին և Հ.Յ. Դաշնակցությունը», աբեղյանական ուղղագրություն,

Ռուբէն Դարբինեան, «Մեր Պատասխանը Յովհաննէս Քաջազնունիի», մեսրոպեան ուղղագրութիւն,

Վահան Նավասարդյան«Հ. Յ. Դաշնակցության անելիքը», աբեղյանական ուղղագրություն,

Քաջազնունի, Վրացյան, Ջամալյան, Դարբինեան, Նավասարդյան, «Հ. Յ. Դաշնակցությունը անելիք ունի՞, թե՞ չունի»,

Եղիշէ Քաջունի, «Զօրավար Անդրանիկ – Հայկական առանձին հարուածող զօրամասը», մեսրոպեան ուղղագրութիւն:

Բացի այդ, ցուցահանդեսում վաճառքի կհանվի նաև ԱՆԻ կենտրոնի համակարգող Թաթուլ Հակոբյանի հետևյալ հատորները.

«Արցախեան օրագիր. Կանաչ ու սեւ»,

«Հայեացք Արարատէն. Հայերը եւ Թուրքերը»,

Karabakh Diary: Green and Black,

Armenians and Turks.

Հոկտեմբերի 30-ին Անթիլիասում բացվելիք Հայ գրքի 37-րդ ցուցահանդեսին ներկա գտնվելու նպատակով (հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 5-ը) Լիբանան կմեկնի Թաթուլ Հակոբյանը:

Բեյրութում նախատեսվում է նաև առանձին կատարել Հայաստանի Առաջին Հանրապետության առաջին վարչապետ Յովհաննէս Քաջազնունու «Ազգ եւ Հայրենիք» աշխատության շնորհանդեսը:

Այս արժեքավոր հատորի վերահրատարակությանը օժանդակել է Սարգիս Պուտագեանը Բեյրութից:

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոն