Երեկոն Թաթուլ Հակոբյանի հետ՝ Նյու Յորքի հայ համայնքում

829

Սեպտեմբերի 6-ին լրագրող Թաթուլ Հակոբյանը Հայաստանի ներքաղաքական զարգացումների, Արցախյան հակամարտության կարգավորման, Երևան-Անկարա հարաբերությունների, Հայաստանի արտաքին քաղաքականության մարտահրավերների թեմաներով դասախոսություն է կարդացել Նյու Յորքի հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ տաճարի սրահում:

Հանդիպմանը ներկա էին Մեծի Տան Կիլիկիո ԱՄՆ արևելյան թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Օշական Չոլոյանը, Նյու Յորքի հայ համայնքի կրոնական, հասարակական գործիչներ, գրասերներ, ՄԱԿ-ում Հայաստանի առաքելության դիվանագետներ:

Դասախոսությունից հետո ներկաները բազմաթիվ հարցեր են ուղել Հակոբյանին, որոնք հիմնականում վերաբերել են Հայաստանի ներքաղաքական զարգացումներին, մասնավորապես՝ Սասնա ծռերի գործողությանն ու դրանից հետո ստեղծված իրավիճակին:

%d5%a9%d5%a1%d5%a9%d5%b8%d6%82%d5%ac

Մոտ մեկուկես ժամ տևած հանդիպումից հետո ներկաները հնարավորություն են ունեցել ձեռք բերել Հակոբյանի «Karabakh Diary: Green and Black» և «Armenians and Turks» հատորները:

Հակոբյանը նախքան Նյու Յորքը սեպտեմբերի 4-ին հանդիպում-դասախոսություն էր ունեցել Նեշվիլ քաղաքի (Թենեսի նահանգ) հայ համայնքի հետ:

Նրա 10-օրյա շրջագայությունը ներառում է ամերիկյան յոթ նահանգներ: Սեպտեմբերի 8-ին Հակոբյանը հանդիպում-դասապոսություն կունենա Բոստոնի հայ համայնքում: Այն տեղի կունենա երեկոյան ժամը 20.00-ին հետևյալ հասցեում՝ St. Stephen’s Church, 38 Elton Avenue, Watertown, MA,

books

Բոստոնից հետո Հակոբյանը կայցելի ևս չորս նահանգներ և քաղաքներ.

Վաշինգտոն, սեպտեմբեր 9, երեկոյան ժամը 19.00, Սուրբ Խաչ եկեղեցու սրահ, հասցեն՝ Soorp Khatch Church, 4906 Flint Drive, Bethesda, MD,

Չիկագո, սեպտեմբեր 10, երեկոյան ժամը 19.30, հասցեն՝ The Armenian General Benevolent Union’s (AGBU) Chicago branch’s hall.

Դետրոյտ, սեպտեմբեր 11, կեսօրից հետո ժամը 13.օօ, Սուրբ Սարգիս եկեղեցու սրահ, հասցեն՝ Dearborn, Detroit, MI (Michigan).

Նյու Ջերսի, սեպտեմբեր 13, երեկոյան ժամը 19.30, հասցեն՝ St. Leon Armenian Church/Charles and Grace Pinajian Youth Center, 12/61 Saddle River Road, Fair Lawn, NJ

Թաթուլ Հակոբյանը ՍԻՎԻԼԻԹԱՍ հիմնադրամի վերլուծաբանն է (2009-ից ի վեր), Երևանի պետական համալսարանի դասախոս (2010-ից ի վեր), Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնի համակարգող (2014-ից ի վեր), Բեյրութի Ազդակ օրաթերթի Երևանի թղթակից (2005 թվականից ի վեր): Նրա ռեպորտաժները հեռարձակվում են ՍիվիլՆեթ առցանց հեռուստատեսությամբ:

Լրագրող Հակոբյանին շնորհվել է Մամուլի ազատության համաշխարհային օրվան նվիրված 2016 թվականի «Մամուլի ազատության ժամանակը» մրցանակը ՝ Ղարաբաղյան հակամարտության հետևողական և համակողմանի լուսաբանման համար: 2005-ին Երևանի մամուլի ակումբը նրան ճանաչել է տարածաշրջանային խնդիրները լուսաբանող տարվա լրագրող: 2009-ին Երևանի մամուլի ակումբը նրան մրցանակ է շնորհել «Կանաչ ու սև. արցախյան օրագիր» գրքի համար: 2014-ին «Հայեացք Արարատէն. Հայերը և Թուրքերը» հատորը արժանացել է «Հայկաշեն Ուզունեան» մրցանակի և դրամական պարգևի:

Հակոբյանը առաջիկայում կհրատարակի «Հայաստանը 1988-ից ի վեր. ժողովրդավարության և ավտորիտարիզմի փակուղում» հաստափոր հատորը:

Հայկական ուումնասիրությունների ԱՆԻ կենտրոն