1994-ից ի վեր առաջին անգամ Արցախի տոնը նշվում է տարածքային փոքր և մարդկային զգալի կորուստներով

1392

1991-ի սեպտեմբերի 2-ին հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:

Հայաստանում, Արցախում և Սփյուռքում բազմաթիվ միջոցառումներով նշվում և տոնվում է այդ օրը:

Այսօր՝ 2016-ի սեպտեմբերի 2-ին, նշվում է Արցախի անկախության հռչակման 25-ամյակը:

1994-ի մայիսյան անժամկետ հրադադարից ի վեր առաջին անգամ Արցախի տոնը նշվում է տարածքային փոքր և մարդկային զգալի կորուստներով:

Ապրիլյան 4-օրյա պատերազմի ընթացքում և հետագա օրերին ու շաբաթներին հայկական կողմը տվեց շուրջ 120 զոհ:

Ապրիլյան 4-օրյա պատերազմի առաջին ժամերին հայկական կողմը կորցրեց շուրջ 800 հեկտար հող Արցախ-Ադրբեջան շփման գծի հարավ-արևելյան ուղղությամբ՝ Վարազաթմբի (Լելե-Թեփե), և հյուսիս-արևելյան ուղղությամբ՝ Թալիշի բարունքներում: