Հայաստանի Օլիմպիական բոլոր 14 չեմպիոնները. Հրանտ Շահինյանից՝ Արթուր Ալեքսանյան

21177

Օլիմպիական խաղերի պատմության ընթացքում Հայաստանը տվել է խաղերի 14 հաղթող՝ ոսկե մեդալակիր:

Նրանցից միայն երկուսն են չեմպիոն դարձել, երբ Հայաստանը խաղերին մասնակցել է որպես անկախ պետություն:

Ճիշտ է, 1992-ին Հայաստանը տվել է միանգամից երեք Օլիմպիական չեմպիոն, սակայն այդ տարի Հայաստանի հավաքականը հանդես էր գալիս ԱՊՀ ընդհանուր հավաքականի կազմում:

Մյուս 9 Օլիմպիական չեմպիոններին Հայաստանը տվել է խորհրդային տարիներին, երբ Խորհրդային Հայաստանի մարզիկները հանդես էին գալիս ԽՍՀՄ հավաքականի կազմում:

Ահա բոլոր 14 Օլիմպիական չեմպիոնները.

Հրանտ Շահինյան (1923-1996), Սպորտային մարմնամարզություն
Հելսինկի 1952թ. 15-րդ օլիմպիական խաղերի չեմպիոն
Հրանտ Շահինյան
Ալբերտ Ազարյան (1929), Սպորտային մարմնամարզություն
Մելբուռն 1956թ., Հռոմ 1960թ., 16-րդ և 17-րդ օլիմպիական խաղերի չեմպիոն
Ալբերտ Ազարյան
Վլադիմիր Ենգիբարյան (1932), Բռնցքամարտ
Մելբուռն 1956թ., 16-րդ օլիմպիական խաղերի չեմպիոն
Վլադիմիր Ենգիբարյան
Իգոր Նովիկով (1929-2007)Ժամանակակից հնգամարտ
Մ, ելբուռն 1956թ., Տոկիո 1964, 16-րդ եւ 18-րդ օլիմպիական խաղերի չեմպիոն
Իգոր Նովիկով
Ֆաինա Մելնիկ (1945), Աթլետիկա սկավառականետում
Մյունխեն 1972թ., 20-րդ օլիմպիական խաղերի չեմպիոն
Ֆաինա Մելնիկ
Յուրի Վարդանյան (1956), Ծանրամարտ
Մոսկվա 1980թ. 22-րդ օլիմպիական խաղերի չեմպիոն
Յուրի Վարդանյան
Էդուարդ Ազարյան (1958), Սպորտային մարմնամարզություն
Մոսկվա 1980թ., 22 -րդ օլիմպիական խաղերի չեմպիոն
Էդուրադ Ազարյան
Հոկսեն Միրզոյան (1961), Ծանրամարտ
Սեուլ 1988թ., 24-րդ օլիմպիական խաղերի չեմպիոն
Հոկսեն Միրզոյան

Լևոն Ջուլֆալակյան (1964), Հունահռոմեական ըմբշամարտ 

Սեուլ 1988թ., 24-րդ օլիմպիական խաղերի չեմպիոն
Լևոն Ջուլֆալակյան
Իսրայել Միլիտոսյան (1968), Ծանրամարտ
Բարսելոնա 1992թ., 25-րդ օլիմպիական խաղերի չեմպիոն
Իսրայել Միլիտոսյան
Մնացական Իսկանդարյան (1967), Հունահռոմեական ըմբշամարտ
Բարսելոնա 1992թ., 25-րդ օլիմպիական խաղերի չեմպիոն
Մնացական Իսկանդարյան
Հրաչյա Պետիկյան (1960), Հրաձգություն
Բարսելոնա 1992թ., 25-րդ օլիմպիական խաղերի չեմպիոն
Հրաչյա Պետիկյան
Արմեն Նազարյան (1974), Հունահռոմեական ըմբշամարտ
Ատլանտա 1996թ., 26-րդ օլիմպիական խաղերի չեմպիոն
Արմեն Նազարյան
Արթուր Ալեքսանյան (1991), Հունահռոմեական ըմբշամարտ

Ռիո դե Ժանեյրո 2016թ., 31-րդ օլիմպիական խաղերի չեմպիոն

vNVWjdDD558

Գլխավոր լուսանկարում՝ Արթուր Ալեքսանյան