Օլիմպիական հայ չեմպիոնը՝ Արցախում զոհված հայ զինվորի նկարով

1333

Ռիո-2016-ի Օլիմպիական չեմպիոն (98 կգ քաշային կարգ, հունահռոմեական ոճի ըմբիշ) Արթուր Ալեքսանյանը պատվո պատվանդան է բարձրացել Արցախյան 4-օրյա պատերազմում զոհված Ռոբերտ Աբաջյանի նկարով, որը լավ երևում էր հայ ըմբիշի կրծքին:

***

Ռիո մեկնելուց առաջ, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքի «Ճանապարհ դեպի Ռիո» նախագծին Արթուր Ալեքսանյանը հարցազրույց էր տվել:

Խաղերին ի՞նչ թալիսման ես հետդ տանելու:

-Միակ բանը, որ միշտ հետս է` խաչս է: Այն ինձ հետ ամենուր է:

Ու՞մ կուզեիր կողքիդ կամ հանդիսատեսի շարքում տեսնել:

-Ընկերներս են, բայց գալու և աջակցելու են Խաղերի ժամանակ:

Ո՞ւմ հետ ես առաջինը կիսելու հաջողությունդ:

-Առաջին հերթին նրանց հետ կկիսեմ ովքեր կուրախանան, հատկապես հայ ազգի հետ:

Նկարագրիր Օլիմպիական խաղերը:

-Սպորտային կյանքիս ամենագլխավոր իրադարձություն և ոսկե մեդալ նվաճելու նպատակ:

Ինչպե՞ս կուզեիր, որ հիշվեին այս Օլիմպիական խաղերը:

-Չեմպիոնությամբ: