Իրան մեկնելու համար Հայաստանի քաղաքացիներին այլևս վիզա անհրաժեշտ չէ

2017

Օգոստոսի 6-ից ուժի մեջ է մտել առանց այցագրի՝ վիզայի կարգը Հայաստանի և Իրանի միջև:

Սա նշանակում է, որ Հայաստանի անձնագիր ունեցող բոլոր քաղաքացիները իրավունք ունեն իսլամական հանրապետության տարածք մուտք գործել ինչպես հայ-իրանական սահմանի Կարճևան-Նորդուզ սահմանային անցակետով՝ Արաքսի վրա, և Թեհրանի օդանավակայանով, այնպես էլ այլ երկրների հետ Իրանի բոլոր անցակետերով:

Նույնը վերաբերում է Իրանի քաղաքացիներին, երբ նրանք այցելում են Հայաստան:

Հայաստանը և Իրանը դիվանագիտական հարաբերություններ են հաստատել 1991-ին: Ամիսներ անց՝ 1992-ին, Իրանը Երևանում, Հայաստանը՝ Թեհրանում, բացել են դեսպանատներ:

Կարդալ նաև՝ 

https://www.aniarc.am/2015/07/15/armenia-iran-facts-and-figures-tatul-hakobyan/

 

https://www.aniarc.am/2015/07/14/armenia-iran-1918-1922-garnik-badalyan/