Ղարաբաղյան կարգավորման Պուտինի տարբերակը. հավասարակշռություն տարածքային ամբողջականության և ինքնորոշման իրավունքի միջև

972

Օգոստոսի 8-ին Բաքու այցի (Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի նախագահների առաջին եռակողմ հանդիպմանը մասնակցելու նպատակով) նախօրեին Վլադիմիր Պուտինը հարցազրույց է տվել Azertag ադրբեջանական գործակալությանը, որը դրված է Կրեմլի պաշտոնական՝ Kremlin.ru կայքում:

Պատասխանելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցին՝ Պուտինն ասել է, որ փոխզիջման հասնելը նախատեսում է օպտիմալ հավասարակշռություն տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքների միջև: «Մենք լիովին գիտակցում ենք՝ ինչ պատասխանատվություն է ընկած Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարությունների ուսերին»,- ասել է Պուտինը:

Ռուսաստանը չի փորձում Ադրբեջանին ու Հայաստանին պարտադրել կարգավորման «ինչ-որ պատրաստի բաղադրատոմսեր», «կողմերը պետք է իրենք պայմանավորվեն՝ առանց արտաքին ճնշման, գտնեն փոխընդունելի լուծումներ»:

«Կարգավորման վերջնական նպատակ պետք է դառնա պայմանավորվածությունը, որի դեպքում կողմերից և ոչ մեկը չլինի ո՛չ հաղթող, ո՛չ պարտվող, զիջումները լինեն փոխադարձ, յուրաքանչյուր կողմի օգուտներն ակնհայտ լինեն հանրային կարծիքի համար և՛ Ադրբեջանում, և՛ Հայաստանում»,- ասել է Պուտինը:

Նա «մոլորություն» է անվանել պնդումները, թե Ռուսաստանը փորձում է մենաշնորհել կարգավորմանն ուղղված աշխատանքը՝ մի կողմ մղելով ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս միջնորդներին:

 

 

Ռուսերենը՝

https://www.aniarc.am/2016/08/05/putin-interview-azertag-5-august-2016/