Հայաստանի մշտական բնակչությունը, ըստ պաշտոնական տվյալների, 2016 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել է 2 միլիոն 995 հազար 100 մարդ: Անցած մեկ տարվա ընթացքում Հայաստանի մշտական բնակչության թիվը նվազել է 10 հազար 400-ով:
Մշտական բնակչության այս թվի փոփոխությունը պայմանավորված է բնական հավելաճով` ծնվածների ու մահացածների թվի տարբերությամբ, ինչպես նաեւ հաշվառումից դուրս եկած բնակիչների թվով: Այս հաշվարկի մեջ չեն մտնում երկրից արտագաղթած հայաստանցիները, ովքեր շարունակում են մնալ հաշվառման մեջ: Այլ կեպ ասած, հաշվառումից դուրս եկած հայաստանցիները կազմում են արտագաղթածների մի փոքր մասը միայն, գրում է Հայկական ժամանակ օրաթերթը:
1992-ից ի վեր Հայաստանում միայն երեք տարի՝ 2004, 2005 և 2006 թվականին է, որ երկրից միգրացիոն հոսքերը՝ ժամանածների և մեկնածների միջև տարբերությունը՝ միգրացիոն սալդոն, եղել է դրական: Թվերը, որ ներկայացվում են ստորև, վերցված են ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության և ՀՀ տարածքային կառավարման նախարարությանն առընթեր Միգրացիոն պետական ծառայության հրապարակումներից:
Թվական Միգրացիոն սալդո (+, -) Երկրի նախագահը
1992 -228.600 Լևոն Տեր-Պետրոսյան
1993 -141.100 Լևոն Տեր-Պետրոսյան
1994 -127.800 Լևոն Տեր-Պետրոսյան
1995 -37.500 Լևոն Տեր-Պետրոսյան
1996 -20.500 Լևոն Տեր-Պետրոսյան
1997 -31.300 Լևոն Տեր-Պետրոսյան
Այսպիսով, Լևոն Տեր–Պետրոսյանի նախագահության տարիներին Հայաստանից հեռացել և չի վերադարձել 586.800 մարդ: Շատ հավանական է, որ 1992-1994 թվականների տվյալները իրենց մեջ ներառում են այն արտագաղթած հայերին, որոնք Հայաստանում հաստատվել էին Ադբեջանից, այսինքն՝ չեն եղել Հայաստանի քաղաքացիներ: Այսօր, շատ բարդ է ճշգրիտ հաշվարկ կատարել: Բայց ակնհայտ է, որ Հայաստանից ամենից մեծ արտագաղթը եղել է 1992-1994 թվականներին, որի հիմնական պատճառներից էին Արցախյան պատերազմը, Խորհրդային Միության փլուզման աղետալի հետևանքները, ինչպես նաև՝ էներգետիկ և տնտեսական խորը ճգնաժամը: Եթե անգամ 1992-1994 թվականներին է եղել ամենալայնածավալ արտագաղթը, ապա դա ամբողջովին փոխհատուցվում է Արցախյան հաղթանակով:
Ռոբերտ Քոչարյանի նախագահության 10 տարիներին Հայաստանից արտագաղթել է 129,300 մարդ, տարեկան միջինը՝ գրեթե 13 հազար, որը, եթե օրական հաշվենք, միջինը կստացվի 35 մարդ:
1998 -24.400 Ռոբերտ Քոչարյան
1999 -7.200 Ռոբերտ Քոչարյան
2000 -57.500 Ռոբերտ Քոչարյան
2001 -60.400 Ռոբերտ Քոչարյան
2002 -2.700 Ռոբերտ Քոչարյան
2003 -10.200 Ռոբերտ Քոչարյան
2004 +2.100 Ռոբերտ Քոչարյան
2005 +12.500 Ռոբերտ Քոչարյան
2006 +21.700 Ռոբերտ Քոչարյան
2007 -3.200 Ռոբերտ Քոչարյան
Սերժ Սարգսյանի նախագահության 8 տարիներին Հայաստանից արտագաղթել է 296,988 մարդ: Եթե սրան ավելացնենք այս տարվա 6 ամիսների արտագաղթը, ապա կունենանք գրեթե 310 հազար, որը օրականի վերածելով կստանանք, որ Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին ամեն օր Հայաստանից հեռանում է մոտ 100 մարդ:
2008 – 23.059 Սերժ Սարգսյան
2009 – 24.978 Սերժ Սարգսյան
2010 – 46.486 Սերժ Սարգսյան
2011 – 43.820 Սերժ Սարգսյան
2012 – 42.784 Սերժ Սարգսյան
2013 – 31. 188 Սերժ Սարգսյան
2014 – 41.235 Սերժ Սարգսյան
2015 – 43.438 Սերժ Սարգսյան
Խորհրդային Միության տարիներին անցկացված մարդահամարի տվյալներով՝ Հայաստանում բնակչության թիվը կազմել է՝
1926 881.300
1939 1.282.300
1959 1.763.000
1970 2.491.900
1979 3.037,300
1989 3.304,800
Թաթուլ Հակոբյան