Բազմաթիվ բերման ենթարկվածներ, այդ թվում՝ Լևոն Բարսեղյանը

962

Ոստիկանները հուլիսի լույս 27-ի գիշերը բերման են ենթարկել Խորենացի փողոցում ու հարակից տարածքներում գտնվող քաղաքացիներին:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ահազանգեր են ստացվել բերման ենթարկվածների մասին: ՄԻՊ գրասենյակի հաղորդագրությունում ասվում է. «Ահազանգ եղավ նաև այն մասին, որ բերման ենթարկվածների թվում անչափահաս կա, այս պահին տվյալ տեղեկատվությունը չի հաստատվել: Պաշտպանի աշխատակազմն ահազանգերի հիման վրա իրականացնում են համապատասխան գործողություններ»:

Բերման ենթարկվածների թվում է Գյումրիի Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը: