Միացյալ Նահանգները դատապարտում է զինված հարձակումը Հայաստանի ոստիկանության դեմ

817

Միացյալ Նահանգները խստորեն դատապարտել է զինված հարձակումը Հայաստանի ոստիկանության դեմ, հաղորդում է Ազատություն ռադիոկայանը: Միևնույն ժամանակ, ԱՄՆ պետքարտուղարությունը կոչ է արել Հայաստանի իշխանություններին «զսպվածություն» ցուցաբերել ՊՊԾ գնդի տարածքում պատանդներ պահած զինյալների հետ հարաբերություններում:

«Մեր ցավակցությունն ու աղոթքն եք հղում կիրակի օրը Երևանի Էրեբունի թաղամասում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհված և վիրավորված ոստիկանների ընտանիքներին»,- հայտարարել է պետքարտուղարության խոսնակ Մարկ Թոները:

«Մենք խստորեն դատապարտում ենք քաղաքական նպատակներով բռնությունների գործադրումը: Մենք կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին իրավիճակին մոտենալ հարկ եղած զսպվածությամբ»,- ասել է նա:

Թոներն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները որպես քաղաքական փոփոխությունների ճանապարհ է համարում ժողովրդավարական գործընթացները. «Եվ մենք շրջահայեցության կոչ ենք անում բոլոր այն մարդկանց, ովքեր կարծում են, թե բռնությունը կարող է քաղաքական նպատակների հասնելու ընդունելի ուղի լինել»:

QUESTION: You condemn the use of violence to effect political change in Armenia or anywhere? Really?

MR TONER: What am I —

QUESTION: Can you think of anytime in the recent – in our lifetimes when the United States has not only not condemned the use of violence to effect political change but actually supported it?

MR TONER: Again, I’m sorry – I’m not trying to be dense here, but I mean, I – situations are complex in many parts of the world, but I think it’s a pretty common dictate of ours to say that there’s no military solution to any crises, political or otherwise.