Այս միջոցն արդարացված չէ. Կիրո Մանոյան

1175

Ոստիկանության Էրեբունու պարեկապահակային ծառայության գնդի վրա հարձակումը, Դաշնակցության Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանի կարծիքով, արտաքին քաղաքականության առումով ազդելու է Հայաստանի վրա, վատ հետեւանքներ արդեն կան եւ ավելի վատ կլինի, եթե առաջիկա իրադարծություններն ավարտվեն նոր զոհերով:

«Այս ամենը շատ մտահոգիչ է: Դաշնակցության կարծիքն արդեն պարզ է, նման միջոցներն ընդունելի չեն անհրաժեշտ փոփոխությունները երկրում իրականացնելու համար: Թե ինչ հետեւանքներ կլինեն, այսօր հստակ չեն, բայց հստակ է այն, որ հասարակության մեջ կա դժգոհություն իշխանությունների նկատմամբ: Միաժամանակ՝ հասարակության արձագանքից պարզ է դառնում, որ հասարակությունը չի կիսում այս ձեւով հարցեր լուծելու մոտեցումը: Հասարակությունը պետք է կազմակերպված լինի, որ կարողան ազդել երկրում փոփոխություններ կատարելու վրա, որպեսզի մարդիկ ստիպված չլինեն գնալ նման ծայրահեղ միջոցների: Այս միջոցն արդարացված չէ, այսինքն խնդիրը կա, բայց խնդրին մոտենալու ձեւը սխալ է»,- ասել է Կիրո Մանոյանը:

http://yerkirmedia.am/1political/hyd-kiro-manoyan-hexashrjum-ppc/