Հուլիսի 17-ին բերման ենթարկված ակտիվիստ Վաղինակ Շուշանյանը դաժան ծեծի է ենթարկվել ոստիկանների կողմից: ՍիվիլՆեթի հետ զրույցում նա ասել է, որ իրեն ծեծելիս ասել են, որ ծեծում են, որովհետև ինքը նրանց վերադասին էր հայհոյել: Ըստ Շուշանյանի՝ իրեն ծեծողը եղել է Գեղամ Խաչատրյանի «հրեշտակներից» մեկը: Շուշանյանն ասել է, որ այնտեղ, որտեղ իրեն բերման էին ենթարկել, կար ոչ թե 50, այլ մոտ 200 հոգի, բոլորն էլ ինչ-որ վնասվածքներով:
Ոստիկանները բերման են ենթարկել ինը քաղաքացիների, այդ թվում ակտիվիստ Մաքսիմ Սարգսյանին, Կարո Եղնուկյանին, Անտոն Իվչենկոյին, որը ձեռնափայտերով: Քիչ առաջ բերման են ենթարկել նաև զինված խմբի անդամ Վարուժան Ավետիսյանի կնոջը: ՍիվիլՆեթի թղթակցի փոխանցմամբ՝ ոստիկանները չեն ասում, թե ինչ հիմքով են բերման ենթարկում, և խորհուրդ են տալիս դիմել ոստիկանության լրատվական ծառայությանը: