Արցախի շուրջ դիվանագիտական տորնադո. Թուրքիային ներքաշում են գործընթաց

803

Հուլիսի 16-ին Մոսկվայում տեղի է ունեցել Ռուսաստանի և ԱՄՆ-ի արտաքին գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովի և Ջոն Քերիի հանդիպումը, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում:

Այսօր ավելի վաղ Բաքվում տեղի է ունեցել Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, որի ընթացքում Էլմար Մամեդյարովը թուրք իր պաշտոնակից Մևլութ Չավուշօղլուին տեղեկացրել է Ղարաբաղյան հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը: «Կարծում ենք, որ Թուրքիան՝ որպես Մինսկի խմբի անդամ, պետք է տեղեկացված լինի այդ մասին»,- համատեղ մամուլի ասուլիսին հայտարարել է Մամեդյարովը:

Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան «սատարում է հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորումը՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում»:

«Մենք աջակցում ենք այդ հակամարտության կարգավորմանը ուղղված բոլոր ջանքերին, որոնք համապատասխանում են Ադրբեջանի շահերին և հուսով ենք, որ դրանք հաջողությամբ կպսակվեն՝ հանգեցնելով հակամարտության վերջանական լուծման»,- Trend գործակալությունը մեջբերում է Չավուշօղլուին:- Թուրքիան նույնպես Մինսկի խմբի կազմում է: Երկուշաբթի օրը Մինսկի խմբի համանախագահները կայցելեն Անկարա, մենք հանդիպում կունենանք նրանց հետ և կշարունակենք սատարել Ադրբեջանի դիրքորոշումը: Քանի որ արդեն կարգավորվել են կապերը Ռուսաստանի հետ, մենք կշարունակենք նրա հետ քննարկել այս հարցը նախագահների և ԱԳ նախարարների մակարդակով»,- ասուլիսին հայտարարել է Չավուշօղլուն:

Խոսելով տնտեսական ոլորտում համագործակցության մասին՝ Չավուշօղլուն ասել է, որ Անկարան հնարավոր է համարում Թուրքիա-Ադրբեջան-Ռուսաստան եռակողմ ձևաչափի ձևավորումը: Նրա խոսքով՝ այդ հնարավորությունները ներկայում քննարկվում են:

Հուլիսի 11-12-ին Ղարաբաղյան խնդիրը Բաքվում Ադրբեջանի ղեկավարության հետ քննարկել էր Սերգեյ Լավրովը:

Կրեմլին մոտ կանգնած ռուսական Իզվեստիա թերթը օրերս գրեց, որ Ղարաբաղյան կարգավորման ռուսական պլանը նախատեսում է նաև Հայաստանի ապաշրջափակում Թուրքիայի կողմից:

 

Կարդալ և դիտել նաև՝

Российский план предусматривает разблокирование границ НКР и Армении не только с азербайджанской, но и с турецкой стороны: «Известия»

Կազանի փաստաթուղթ (աշխատանքային տարբերակ)