«Եթե օրինակ Աղդամը տանք, ու անկախություն լինի, ի՞նչ է եղել որ, տանք». Սերժ Սարգսյանի կուսակից

1757

Իշխող ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը այսօր մամուլի ասուլիսում ասել է, որ «կարելի է ԼՂՀ անվտանգությունը չխախտող տարածքներ զիջել՝ ԼՂՀ անկախության դիմաց»: «Հնարավոր է՝ ինչ-որ տարածքներ զիջվեն անկախության դիմաց, բայց անվտանգության սահմանները պահպանելով»,-ասել է նա:

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ թերթի հարցին՝ չե՞ք վախենում ժողովրդի ընդդիմացումից նման հայտարարությունների հետ կապված, Ալեքսանյանը ասել է. «Ես այն մտքին չեմ, որ ժողովուրդն առաջնորդվում է լոկ ռոմանտիկ պատկերացումներով, գիտեմ նաև էն մարդկանց, որ կամուֆլաժները հագնում են, գնում սահման: Հիմա ոնց որ թե մոդա է, որ գնանք Բաքուն գրավենք, բայց այդ հարցում պետք է օբյեկտիվ լինել՝ ամենամեծ ռոմանտիկները հայրենասերներն են եղել, բայց նրանք տանուլ են տվել»:

Հարցին՝ մի՞թե չեք համոզվել ապրիլյան դեպքերից հետո, որ միակ հարցը, որի շուրջ միավորվում ու համախմբվում է հայ ժողովուրդը Արցախն է և արդյոք մտավախություն չկա՞, որ մինչ ՀՀԿ-ն փորձի ինչ-որ տարածքներ հանձնել Ադրբեջանին, դա կլինի Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի քաղաքական վախճանը, Լեռնիկ Ալեքսանյանը հակադարձել է, որ եթե տարածքներ հանձնելու մասին է խոսում, դա դեռ չի նշանակում, որ հայրենասեր չէ:

«Ժողովուրդը շատ բազմաշերտ է,  մեր գենի մեջ նստած է, որ թուրքը մեր թշնամին է, ամենամեծ չուզողը ես եմ, որ տարածք հանձնվի, բայց եթե օրինակ Աղդամը տանք, ու անկախություն լինի, ի՞նչ է եղել որ, տանք»,- ասել է Սերժ Սարգսյանի կուսակիցը:

Կարդալ նաև՝ 

https://www.aniarc.am/2015/07/23/serzh-sargsyan-aghdam-may-2001/