Արցախյան հակամարտության պատճառը տարածքները չեն. Մասիս Մայիլյան

2683

Արցախի արտաքին և անվտանգության քաղաքականության հանրային խորհրդի նախագահ, ԼՂՀ նախկին փոխարտգործնախարար Մասիս Մայիլյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել է.

– Իրականում ղարաբաղյան կոնֆլիկտի պատճառը տարածքները չեն, որոնք 1992-94 թվականներին անցել են Ղարաբաղի պաշտպանության բանակի վերահսկողության տակ: Ղարաբաղյան հակամարտությունը սկսվեց 1988 թվականին, երբ այդ տարածքների խնդիրը գոյություն չուներ: Այդ իսկ պատճառով անհեթեթություն է կարծել, որ այս հակամարտությունը կարող է լուծվել տարածքները Ադրբեջանին հանձնելով: Տարածքների թեման մշտապես բարձրաձայնելով ադրբեջանական կողմը փորձում է խեղաթյուրել հակամարտության էությունը: Պատերազմը կարող է վերսկսվել եւ մեզ համար կործանարար  հետեւանքներ ունենալ, եթե փոխվի այսօր գոյություն ունեցող սահմանների դասավորությունը:

Պատկերացրեք, թե ինչ կարող էր տեղի ունենալ, եթե Ապրիլյան պատերազմի ժամանակ Արցախում չլիներ պաշտպանության համապատասխան խորությունը: Այնպես որ, հիմա մեզ համար բացարձակ առաջնահերթություն է՝ մեծացնել Արցախի ու Հայաստանի պաշտպանունակությունը, որպեսզի բացառվի իրավիճակի ռազմական զարգացման սցենարը:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ https://armtimes.com/hy/read/88040