Քաջազնունու «Ազգ և հայրենիք»-ը գտավ իր մեկենասին՝ Սարգիս Պուտագեան

953

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը տեղեկացնում է, որ ազգային բարերար Սարգիս Պուտագեանը (Բեյրութ) ստանձնել է Հայաստանի Առաջին Հանրապետության առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունու «Ազգ և հայրենիք» կոթողային աշխատության վերահրատարակության տպագրական ծախսերը:

Գրքի վերահրատարակված հատորը ընթերցողների սեղանին կդրվի սեպտեմբերին: Առաջին շնորհանդեսները կկայանան Բեյրութում և Երևանում հոկտեմբեր ամսին:

Այս տարի ԱՆԻ կենտրոնը արդեն իսկ վերահրատարակել է Քաջազնունու «Հ. Յ. Դաշնակցությունն անելիք չունի այլևս» աշխատությունը, ինչպես նաև՝ ի պատասխան գրված Սիմոն Վրացյանի «Խարխափումներ», Արշակ Ջամալյանի «Հ. Քաջազնունին և Հ. Յ. Դաշնակցությունը», Ռուբէն Դարբինեանի «Մեր Պատասխանը Յովհաննէս Քաջազնունիի», Վահան Նավասարդյանի «Հ. Յ. Դաշնակցության անելիքը», և այս հինգ հատորները մեկ գրքում ՝ «Հ. Յ. Դաշնակցությունը անելիք ունի՞, թե՞ չունի» խորագրով:

2015-ին ԱՆԻ-ն վերահրատարակել է Եղիշէ Քաջունու «Զօրավար Անդրանիկ» հատորը:

Ազգային բարերար Սարգիս Պուտագեանը ավելի վաղ ստանձնել և կյանքի էր կոչել լրագրող Թաթուլ Հակոբյանի «Կանաչ ու սև. արցախյան օրագիր» գրքի արաբերեն հատորի թարգմանչական և տպագրական ծախսերը:

Այդ հատորի շնորհանդեսը տեղի է ունեցել 2015-ի փետրվարին՝ Բեյրութի Հայկազյան համալսարանում՝ մասնակցությամբ Սարգիս Պուտագեանի:

Հայոց ցեղասպանության 100-ամյակի շրջանակներում Սարգիս Պուտագեանի և նրա տիկնոջ՝ Ժիւլի Խէյրալլա Պուտագեանի հովանավորությամբ խաչքարեր են տեղադրվել Բքերքեում` Անտիոքի Ասորական Մարոնի եկեղեցու պատրիարքության շրջափակից ներս, ինչպես նաև Լիբանանի «Էն. Տի. Եու.» համալսարանում և Պուրճ Համուտում:

 

Պուտագեանների ֆինանսական աջակցությամբ ամբողջովին վերանորոգվել է ԱԶԴԱԿ օրաթերթի խմբագրատունը, որտեղ բացվել է Մամուլի ուսումնասիրությունների կենտրոն: Այն կրում է նրա ողջ հորեղբոր` Ժիրայր Պուտագեանի անունը:

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոն

Լուսանկարում՝ Տեր և տիկին Պուտագեանները