ԵԱՀԿ-ն ներգրավված չէ Ղարաբաղի հարցով Սանկտ Պետերբուրգում կազմակերպվող հանդիպմանը

718

ԵԱՀԿ մամուլի հետ կապերի բաժնի պատասխանատուներից Նատաշա Ռաջակովիչը, ըստ ռուսական ՏԱՍՍ գործակալության հայտարարել է, որ ԵԱՀԿ-ն չի մասնակցում ղարաբաղյան կարգավորման հարցով Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպման նախապատրաստական աշխատանքներին։

Հանդիպումը նախատեսված է հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում:

Ռաջակովիչը զերծ է մնացել մեկնաբանություններից: «ԵԱՀԿ-ն ներգրավված չէ Ղարաբաղի հարցով Սանկտ Պետերբուրգում կազմակերպվող հանդիպմանը, և մենք չենք կարող այն մեկնաբանել: Որքանով մենք տեղյակ ենք, այն տեղի է ունենում Ռուսաստանի նախաձեռնությամբ: Դուք պետք է ձեր հարցերը ռուսաստանյան իշխանություններին ուղղեք»,- ըստ Ազատության ասել է Ռաջակովիչը: