Վերջերս Սերժ Սարգսյանը Քուվեյթում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան նշանակցեց “Եվրոստան-Ույուտ”-ի Մանվել Բադեյանին: Սա առաջին դեպքը չէ, երբ Սարգսյանը դեսպան է նշանակում մարդու, որն ուղղակի կամ անուղղակի կապ չունի դիվանագիտության և արտաքին քաղաքականության հետ, չի ստացել համապատասխան կրթություն, չգիտի օտար լեզուներ:
Որոշ դեսպանների նշանակումից տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանի արտաքին քաղաքականության ոլորտում ևս, ինչպես տնտեսության մեջ, կան մենաշնորհներ: Կամ, ուղղակի, մարդը ուզում է դեսպան դառնալ, քանի որ բիզնես ունի այդ երկրում, դիմում է Նորին Գերազանցությանը, և վերջինս ստորագրում է համապատասխան հրամանագիր:
Որևէ մեկը կարող է՞ բացատրել, թե ինչու է Հայաստանը դեսպանություն բացել Ինդոնեզիայում, երբ այդ երկիրը Հայաստանում չունի դեսպանություն, մենք այդ երկրում չունենք համայնք, երկկողմ ապրանքաշրջանառություն չկա, զբոսաշրջություն չկա:
Տպավորություն է ստեղծվում, որ որոշ դեսպանություններ բացվում են ոչ թե Հայաստանի շահերը սպասարկելու համար, այլ սպասարկելու մեկ մարդու շահեր:
Կամ՝ մեզ այդքան անհրաժեշտ է՞ դեսպանություն ունենալ Մեքսիկայում: Արդյոք Հայաստանի համար մեկ դեսպանությունը բավարար չէ՞ Սկանդինավիան ծածկելու համար:
Դեսպաններ կան, որոնք, թվում է, հավերժ դեսպան են մեկ երկրում՝ Օլեգ Եսայանը, Անդրանիկ Մանուկյանը և Արմեն Խաչատրյանը՝ համապատասխանաբար Ռուսաստանում, Ուկրաինայում և Բելառուսում:
Կամ՝ ինչպե՞ս կարելի է Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող և հարևան Վրաստանում դեսպան նշանակել ծանրամարտիկի, թեկուզ՝ օլիմպիական չեմպիոնի, իսկ Շվեյցարիայում՝ կյանքի մայրամուտին մոտեցած շանսոնյեի:
Ներկայացնում ենք Հայաստանի բոլոր արտակարգ և լիազոր դեսպաններին (տվյալները վերցրել ենք ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքից՝ http://www.mfa.am/hy/by-countries/) այբբենական կարգով՝ ըստ երկրների՝ նրանց դիմաց նշելով (թավ տառերով, bold), թե ովքեր մինչև նշանակումը առնչություն չեն ունեցել արտաքին քաղաքականության հետ և չեն ստացել դիվանագիտական կրթություն:
ՀՈՒՆԱՍՏԱՆ, ԱԼԲԱՆԻԱ, ԲՈՍՆԻԱ և ՀԵՐՑԵԳՈՎԻՆԱ, ԿԻՊՐՈՍ, ՍԵՐԲԻԱ – Գագիկ Ղալաչյան (դեսպան էր մինչև հունիսի 15-ը), նրա փոխարեն նշանակվեց Ֆադեյ Չարչօղլյանը
ԵԳԻՊՏՈՍ, ԱԼԺԻՐ, ԵԹՈՎՊԻԱ, ԻՍՐԱՅԵԼ, ԼԻԲԻԱ – Արմեն Մելքոնյան
ԱՄՆ, ԳՎԱՏԵՄԱԼԱ – Գրիգոր Հովհաննիսյան
ՖՐԱՆՍԻԱ, ԱՆԴՈՐՐԱ, ՄՈՆԱԿՈ – Վիգեն Չիտեչյան
ԱՎՍՏՐԻԱ, ԽՈՐՎԱԹԻԱ – Արման Կիրակոսյան
ԱՄԷ, ԿԱՏԱՐ – Գեղամ Ղարիբջանյան
ԱՐԳԵՆՏԻՆԱ, ՊԵՐՈՒ, ՈՒՐՈՒԳՎԱՅ – Ալեքսան Հարությունյան
ԲԵԼԱՌՈՒՍ – Արմեն Խաչատրյան
ԲԵԼԳԻԱ, ԼՅՈՒՔՍԵՄԲՈՒՐԳ – Թաթուլ Մարգարյան
ԲՈՒԼՂԱՐԻԱ – Արմեն Սարգսյան
ԲՐԱԶԻԼԻԱ – Աշոտ Գալոյան
ԳԵՐՄԱՆԻԱ – Աշոտ Սմբատյան
ԴԱՆԻԱ, ՆՈՐՎԵԳԻԱ – Հրաչյա Աղաջանյան
ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆ, ՏԱՋԻԿՍՏԱՆ – Վլադիմիր Բադալյան
ԻՆԴՈՆԵԶԻԱ, ՄԱԼԱՅԶԻԱ – Աննա Աղաջանյան
ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱ, ԻՌԼԱՆԴԻԱ – Արմեն Սարգսյան
ԻՍՊԱՆԻԱ – Ավետ Ադոնց
ԻՏԱԼԻԱ – Վիկտորիա Բաղդասարյան
ԻՐԱՆ – Արտաշես Թումանյան
ԻՐԱՔ – Կարեն Գրիգորյան
ԼԵՀԱՍՏԱՆ – Էդգար Ղազարյան
ԼԻՏՎԱ, ԼԱՏՎԻԱ, ԷՍՏՈՆԻԱ – Տիգրան Մկրտչյան
ԿԱՆԱԴԱ – Արմեն Եգանյան
ՃԱՊՈՆԻԱ, ԿՈՐԵԱ – Հրանտ Պողոսյան
ՀՆԴԿԱՍՏԱՆ – Արմեն Մարտիրոսյան
ՍԻՐԻԱ, ՀՈՐԴԱՆԱՆ – Արշակ Փոլադյան
ՂԱԶԱԽՍՏԱՆ, ՂՐՂԶՍՏԱՆ – Արա Սահակյան
ՄԱԼԹԱ, ՍԱՆ ՄԱՐԻՆՈ, ՍԼՈՎԵՆԻԱ – Սարգիս Ղազարյան
ՎԱՏԻԿԱՆ, ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱ – Միքայել Մինասյան
ՄԵՔՍԻԿԱ – Արա Այվազյան
ՆԻԴԵՌԼԱՆԴՆԵՐ – Ձյունիկ Աղաջանյան
ՇՎԵԴԻԱ, ՖԻՆԼԱՆԴԻԱ – Արտակ Ապիտոնյան
ՇՎԵՅՑԱՐԻԱ – Շառլ Ազնավուր
ՉԵԽԻԱ, ՍԼՈՎԱԿԻԱ – Տիգրան Սեյրանյան
ՌՈՒՄԻՆԻԱ, ՉԵՌՆՈԳՈՐԻԱ – Համլետ Գասպարյան
ՉԻՆԱՍՏԱՆ – Սերգեյ Մանասարյան
ՌՈՒՍԱՍՏԱՆ – Օլեգ Եսայան
ՎԻԵՏՆԱՄ, ՖԻԼԻՊԻՆՆԵՐ – Ռաիսա Վարդանյան
ՎՐԱՍՏԱՆ – Յուրի Վարդանյան
ՈՒԿՐԱԻՆԱ – Անդրանիկ Մանուկյան
ՔՈՒՎԵՅԹ – Մանվել Բադեյան
Թաթուլ Հակոբյան
Լուսանկարում՝ Յուրի Վարդանյանը