Թաթուլ Հակոբյանը Լաս Վեգասի հայերի համար խոսել է Հայաստանի արտաքին քաղաքական թեմայով

1402

Հունիսի 2-ի երեկոյան Լաս Վեգասում (Նեվադա նահանգ) տեղի հայ համայնքը հյուրընկալել է լրագրող Թաթուլ Հակոբյանին, ով Արցախյան 4-օրյա պատերազմի, ներկա իրավիճակի, Հայաստանի արտաքին քաղաքական խնդիրների, Հայաստան-Սփյուռք հարաբերությունների մասին հրապարակային զեկույց է ունեցել տեղի St. Garabed Armenian Church & Cultural Center-ում:

unnamed-3

Երեկոն բացել է Հայ Առաքելական Սուրբ Կարապետ եկեղեցու հոգեւոր հովիվ Արսեն քահանա Գասապյանը։

unnamed-2

Շուրջ մեկ ու կես ժամ տեւած ելույթից, հարց ու պատասխանից եւ քննարկումից հետո տեղի է ունեցել Հակոբյանի գրքերի շնորհանդես-վաճառք։ Ներկաներին ներկայացվել են Հակոբյանի «Կանաչ ու սև. արցախեան օրագիր»,  «Karabakh Diary: Green and Black», «Հայեացք Արարատէն. Հայերը և Թուրքերը», «Armenians and Turks» հատորները:

4

Հանդիպում-երեկոյի վերջում խոսք է ասել Լաս Վեգասում Հայաստանի Պատվո հյուպատոս Անդի (Ատրուշան) Արմենյանը։

Հակոբյանի Միացյալ Նահանգներ այցը ֆինանսավորել է Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը:

unnamed-1
Անդի (Ատրուշան) Արմենյանի հետ

Հակոբյանը Բեյրութի Ազդակ օրաթերթի Երևանի թղթակիցն է (2005 թվականից ի վեր), ՍԻՎԻԼԻԹԱՍ հիմնադրամի վերլուծաբան (2009-ից ի վեր), Երևանի պետական համալսարանի դասախոս (2010-ից ի վեր) և Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնի համակարգող (2014-ից ի վեր):

13293340_1018182418217510_270631105_n

Լրագրող Թաթուլ Հակոբյանին մի քանի շաբաթ առաջ շնորհվել է Մամուլի ազատության համաշխարհային օրվան նվիրված 2016 թվականի «Մամուլի ազատության ժամանակը» մրցանակը ՝ Ղարաբաղյան հակամարտության հետևողական և համակողմանի լուսաբանման համար: