Քաջազնունու, 4 երևելի ՀՅԴ-ականների և Թաթուլ Հակոբյանի հատորները՝ Հյուսիային պողոտայում

1251

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը մայիսի 14-ին, երեկոյան ժամը 18.00-ից 20.00-ն իր վերջին հրատարակությունները կներկայացնի Երևանում՝ Հյուսիսային պողոտայում, բաց տարածքում՝ UCOM-ի գրասենյակի հարևանությամբ:

Դա կլինի շնորհանդես-ցուցադրութուն, որի ընթացքում գրասերները հնարավորություն կունենան 30-ից 50 տոկոս զեղջ գներով ձեռք բերել տասից ավելի հատորներ:

Կներկայացվեն հետևյալ գրքերը.

Հովհաննես Քաջազնունի- «Հ. Յ. Դաշնակցությունն անելիք չունի այլևս»,

Սիմոն Վրացյան- «Խարխափումներ»,

Արշակ Ջամալյան- «Հ. Քաջազնունին և Հ. Յ. Դաշնակցությունը»,

Ռուբէն Դարբինեան- «Մեր Պատասխանը Յովհաննէս Քաջազնունիի»,

Վահան Նավասարդյան- «Հ. Յ. Դաշնակցության անելիքը»,

և այս հինգ հատորները մեկ գրքում ՝

«Հ. Յ. Դաշնակցությունը անելիք ունի՞, թե՞ չունի» խորագրով:

Բացի այդ կներկայացվեն ԱՆԻ կենտրոնի և Թաթուլ Հակոբյանի հրատարակած և հեղինակած մյուս հատորները.

Եղիշէ Քաջունի – «Զօրավար Անդրանիկ»

Թաթուլ Հակոբյան – «Կանաչ ու սև. արցախյան օրագիր»

Թաթուլ Յակոբեան – «Կանաչ ու սև. արցախեան օրագիր»

Татул Акопян – «Зеленое и черное: Карабахский дневник»

Tatul Hakobyan – «Karabakh Diary: Green and Black»

Թաթուլ Հակոբյան – «Հայացք Արարատից. Հայերը և թուրքերը»

Թաթուլ Յակոբեան – «Հայեացք Արարատէն. Հայերը և Թուրքերը»

Tatul Hakobyan – «Armenians and Turks»

Գրքերը կներկայացնի լրագրող Թաթուլ Հակոբյանը:

Միայն այդ օրը՝ մայիսի 14-ին, և միայն այդ երկու ժամերի՝ 18.00-ից 20.00-ն ընթացքում, Դուք հնարավորություն կունենաք գրքերը ձեռք բերել 30-ից 50 տոկոս զեղջով:

Մասնավորապես, հինգ առանձին գրքույկները (Հովհաննես Քաջազնունի- «Հ. Յ. Դաշնակցությունն անելիք չունի այլևս», Սիմոն Վրացյան- «Խարխափումներ», Արշակ Ջամալյան – «Հ. Քաջազնունին և Հ. Յ. Դաշնակցությունը», Ռուբէն Դարբինեան- «Մեր Պատասխանը Յովհաննէս Քաջազնունիի», Վահան Նավասարդյան-«Հ. Յ. Դաշնակցության անելիքը») հնարավոր կլինի ձեռք բերել 1.300-ական դրամով, իսկ մոտ 800 էջանոց միացյալ հատորը («Հ. Յ. Դաշնակցությունը անելիք ունի՞, թե՞ չունի»)՝ 4.900 դրամով:

Դուք հնարավորություն կունենաք 30-ից 50 տոկոս զեղջով ձեռք բերել նաև ԱՆԻ կենտրոնի և Թաթուլ Հակոբյանի հրատարակած և հեղինակած մյուս հատորները.

«Զօրավար Անդրանիկ»՝ 1.300 դրամ

«Կանաչ ու սև. արցախյան օրագիր»՝ 3.500 դրամ (երրորդ հրատարակություն)

Թաթուլ Յակոբեան – «Կանաչ ու սև. արցախեան օրագիր»՝ 4.500 դրամ

«Зеленое и черное: Карабахский дневник»` 3.500 դրամ

Tatul Hakobyan – «Karabakh Diary: Green and Black»՝ 5.500 դրամ

«Հայացք Արարատից. Հայերը և թուրքերը»` 3.500 դրամ

«Հայեացք Արարատէն. Հայերը և Թուրքերը»՝ 4.500 դրամ

«Armenians and Turks»՝ 7.500 դրամ

Թաթուլ Հակոբյանի հետ կարելի է կապվել հետևյալ հեռախոսահամարներով՝

091 42 64 35 և 098 65 53 21,

էլեկտրոնային փոստով՝

aniarcf@gmail.com և tatarmen@yahoo.com

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոն