Ապրիլի 2, 2016. Արցախում ստատուս-քվոյի փոփոխություն, տարածքային և մարդկային կորուստներ

1349

ՍիվիլՆեթի Կարեն Հարությունյանը և Թաթուլ Հակոբյանը քննարկում են ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ռազմական բախումները: Այս զրույցը տեղի է ունեցել 2016-ի ապրիլի 2-ին՝ Թաթուլ Հակոբյանի Արցախ մեկնելուց ժամեր առաջ:

Այս զրույցը ուշագրավ է առաջին հերթին նրանով, որ ՍիվիլՆեթն է առաջինը տալիս հայկական կողմի՝ մարդկային և տարածքային կորուստների մասին՝ ամբողջապես չբացելով փակագծերը, քանի որ դա կարող էր պայթյունի էֆեկտ թողնել:

Այս զրույցից առաջ ՍիվիլՆեթում մենք ունեինք հետևյալ հստակ տեղեկատվությունը՝ ադրբեջանցիները մտել են Թալիշ, ադրբեջանցիները գրավել են Վարազաթումբը՝ Լելեթեփեն, ինչպես նաև շուրջ 20 հենակետեր, կան տասնյակ մարդկային կորուստներ, ինչպես նաև տարածքային կորուստներ, մի բան, որ իշխանական աղբյուրները թաքցնում էին: