2015 թուականըն շանաւորուեց Հայոց Ցեղասպանութեան 100րդ տարելիցով եւ դրա հետ կապուած մի շարք միջոցառումներով: Այդ միջոցառումները տարաբնոյթ էին. սկսած Ցեղասպանութեան զոհերի սրբադասման արարողութիւնից մինչեւ ցեղասպանութեան վերաբերեալ գեղարուեստական եւ վաւերագրական ֆիլմերի արտադրութիւնը: Ցեղասպանութեան 100րդ տարելիցի կարեւոր միջոցառումներից եղան նաեւ Ցեղասպանագիտական գիտաժողովներն ու հրատարակութիւնները, որոնք մի կողմից լուծում էին Հայոց Ցեղասպանութեան այսօրուայ մարտահրաւէրների մասին տեղեկատուութեան տարածումը միջազգային հանրութեանը, իսկ միւս կողմից փորձում էին առաւել գիտական ուսումնասիրութիւնների վրայլոյս սփռել, որը թերեւս հեռու է մնում հասարակ հանրութեան ուշադրութիւնից: Սակայն չնսեմացնելով գիտաժողովների դերը, նշեմ որ առաւել կարեւոր կարելի է համարել յօդուածների, ուսումնասիրութիւնների վերաբերեալ հատորների կազմումը՝ հրատարակումը, քանի որ գիտաժողովներում յաճախ առաջ քաշուած հարցերը յետագայ քննութիւնից զերծ են մնում: Նոյնը չի կարելի ասել հրատարակութիւնների մասին, քանի որ տպագրութիւնն արդէն իսկ փաստացի նիւթ է յետագայ ուսումնասիրողների համարեւս:
Ահա այսպիսի մի կարեւոր նախաձեռնութիւն էլ կարելի է համարել Հայկազեան Համալսարանի կողմից Ցեղասպանագիտական հատորի հրատարակումը: Սակայն մինչ բուն հատորին անդրադառնալը, կ’ուզէի նկատել Ցեղասպանութեան հետազօտման այսօրուայ մարտահրաւէրներըեւ այդ ասպարէզում մեր իրականութիւնը:
Ցեղասպանագիտական հետազօտութիւնները ամբողջ աշխարհում իրենց առաջ դնում են հետեւեալ խնդիրները.
- Փաստագրում,
- Մարդկային եւ նիւթական կորուստների հաշուում,
- Փոխհատուցման ճանապարհների հայթայթում:
Հայոց Ցեղասպանութեան հետազօտութիւնները լուծում են հիմնականում «Փաստագրման» եւ «Մարդկային եւ նիւթական կորուստների հաշուարկման» խնդիրները, իսկ «Փոխհատուցման» վերաբերեալ կատարուած հետազօտութիւնները դեռեւս ոչինչ են մնացեալ երկու կէտերի համեմատ:
Եթէ խօսենք առաւել տեսականօրէն, ապա Հայոց Ցեղասպանութեան վերաբերեալ հիմնական հետազօտութիւնները կարելի է տեղաւորել հայագիտութեան համատեքստում եւ կարծես թէ հենց հետազօտութիւններն այդ միտումն էլ ունեն, սակայն իրականում, բացի հայագիտութեան համատեքստում Հայոց Ցեղասպանութեան ուսումնասիրումը կայ նաեւ առաւլ լայն ասպարէզ՝ միջազգային ցեղասպանագիտութիւնը: Գրեթէ բոլոր հայագիտական ձեռնարկները Ցեղասպանութեանը նուիրուած հետազօտութիւններում փորձում են առաւելապէս հիմնուել սոյն հարցի «հայկականօրէն» բացատրման վրայ, սակայն դրանով այդ հետազօտութիւնները դադարում են հետաքրքիր լինել միջազգային ցեղասպանագիտութեան տեսանկիւնից:
Հայկազեան Հայագիտական Հանդէսի 35րդ հատորին անդրադառնալիս վերոնշեալ խնդիրները եւս քննելի էին: Այսինքն եթէ խմբագրականը արդէն իսկ խնդիր էր դրել Հայոց Ցեղասպանութիւնից անդին տեսնել այս ժողովածուն, որը հենց կը խորհրդանշէր, թէ ինչ է նշանակում հայի համար ցեղասպանութիւնը հետազօտելը կամ ցեղասպանագիտութեան ընդհանուրում հայագիտական նիւթը ինչ արդիւնքների է հասել:
Խնդիրն այն է, որ առաջին անգամը չէ, որ Հայոց Ցեղասպանութեան հետազօտութիւն ասելիս, միանգամից պէտք է հասկանանք պատմութիւն կոտորածի մասին՝ ջարդերի եւ մէկ ազգի ոչնչացման «բացառիկ դրուագների» նկարագրութեամբ: Սա հենց երեւի Հայոց Ցեղասպանութեան հետազօտութեան կարեւորագոյն խնդիրներից է: Քանի որ բացի այս բացառիկ դրուագներով նկարագրելը կայ հետաքրքիր մի կէտ, որում պէտք է իրական ցեղասպանութեան հետազօտութիւնը տարբերուի զգացական պոռթկումներից եւ փորձի առաւել կշռադատուած մօտեցումներ առաջարկել:
Կարելի է համոզուած նշել, որ Հայկազեան Հայագիտական Հանդէսի 35րդ հատորի յօդուածների ժողովածուն արժանի է կոչուելու նոր էջ ցեղասպանագիտութեան մէջ: Վերոգրեալ նկարագրութիւններից պարզ է դառնում, որ որոշ յօդուածներ արդէն իսկ դուրս են եկել «բացառիկ դրուագներ» նկարագրելու միտումից, եւ փորձում են առաւել քան վերլուծական տեքստերի միջոցով ներկայացնել խնդրոյ առարկան: Իհարկէ մեծ է նաեւ այն հետազօտութիւնների թիւը, որոնցում հեղինակները առաւել զգացական մօտեցումներ են ցուցաբերել եւ արդիւնքով հետազօտման նիւթը թողած ընկել են առաւել «բացառիկ» դրուագների նկարագրութիւններ հայթայթելու գործին, որովեւ կորցրել են հետազօտութեան նախնական նպատակը:
Ցեղասպանագիտական 18 յօդուածները բացում են հատորի առաջին էջերը..
Հայկազեան Հայագիտական Հանդէսի 35րդ հատորի առաջին մասը ունի հետաքրքիր բովանդակութիւն: Առաջին երկու յօդուածը ծածուկ կաղապարներով փորձում են ընթերցողին հասցնել այն միտքը, որ յաճախ չպէտք է Մեծ Եղեռնի մեղքը այս ու այն կողմ նետել, այլ պէտքէմեր սխալը փորձենք ուղղել՝ ի սկզբանէ ընդունելով այն:
Երրորդյօդուածը միտուածէ ներկայացնելու հայկական ներկայութիւնը թուրքական խորհրդարանում Առաջին Աշխարհամարտի տարիներին եւ թէկուզ ակամայ, ամէն դէպքում տեսանելի է դարձնում առաջին երկու յօդուածների կաղապարի արդարացիութիւնը, այն է՝ ունենալով խորհրդարանական մեծամասնութեան կողքին տեղ ու կշիռ՝ հայ մտաւորականների աչքի առաջ էր սկսւում այս կոտորածը, որը մենք ամբողջովն պէտք է բարդէինք թուրք ժողովրդի ու պետութեանվրայ: Թերեւս այս երեք յօդուածը կարելի էր տեղաւորել ամենավերջում՝ որպէս վերջաբան ամէն ինչի: Փորձենք դրուագի միջոցով բացատրել վերոգրեալը:
Առաջին երեք յօդուածներից առանձնացրել եմ հետեւեալ ենթագլուխները
- Աղէտի հաւաքական ուժը
- Առանց պատճառի մորթուածներ
Ի՞նչ եմ ցանկանում ներկայացնել այս երկու դրուագներում: Հեղինակները թողնելով թուրքական պետութեան կողմից վայրագութիւնների ձեռնարկման մանրամասն նկարագրութիւնը փորձում են գեղարուեստական կամ պատմական աղբիւրներից առանձնացնել այն կարեւոր կէտերը, որոնք թոյլ կը տան հասկանալ աղէտի մէջ տուեալ ժողովրդի իրավիճակը: Յօդուածներում հանդիպում ենք այնպիսի տողի ինչպիսին է, «մինչեւ ցեղասպանութիւնը ժողովուրդն արդէն ցեղասպանուած էր», որը առաւել քան բաց ներկայացնում է Եղեռնից վայրկեաններ առաջ իրականութիւնը:
Յաջորդող յօդուածները հիմնականում կարելի է բնորոշել որպէս Հայոց Ցեղասպանութեանվերաբերեալ փաստագրութիւն, որտեղ մի կողմից ուղիղ համեմատական գծով տեսնում ենք երկկողմանի արհաւիրքից անելանելի վիճակի մեկնութիւն: Մի կողմից ներկայացւում է մուսալեռցիների ինքնապաշտպանութիւնը, որտեղ ընդհանուր առմամբ պատկերուելով ինքնապաշտպանութիւնից հրաժարուողների ճակատագիրը, անցում է կատարւում ինքնապաշտպանուողների փրկութեանը, իսկ միւս հեղինակը համեմատական է տալիս ասորիների ցեղասպանութեանհետ՝ հայկական ցեղասպանութեան համատեքստում, առաջ քաշելով այն վարկածը, որ առհասարակ խնդիրը ոչ թէ հայ, ասորի կամ յոյն ժողովուրդներն էին, այլ առաւել քան ֆաշիստական մօտեցումը, որի հիմնական գրաւականները թուրք լինելն ու իսլամ դաւանելն էր:
Այս յօդուածի շարունակութիւն կարելի է համարել Լեռնա Էքմեքճիօղլուի ուսումնասիրութիւնը, որում ներկայացուածհարցերը, չնայած, աւելիզգայականէին, բայց ունեն առաւել նորովի մեկնաբանութիւններ: Թերեւս եթէյօդուածի սկզբում մենք տեսնում ենք պատում, որի միջոցով հեղինակը ցանկանում է Ցեղասպանութեանոճիրներից միւսը՝ հայերի բռնի թուրքացումը նկարագրել, ապա յետագայում հեղինակը «մոլորւում» է իր շարադրանքիմէջ եւ այդպէս էլ չի ամփոփում հուժ կարեւոր թեմային անդրադարձ կատարած լինելու առաքելութիւնը:
Միւս յօդուածը սկիզբ է դնում Հայոց Ցեղասպանութեան հետազօտութեան մէկ այլ ենթաճիւղի՝ մշակութային եղեռնի ուսումնասիրութեանը: Մէկ իրի պատմութեան միջոցով հեղինակ Անդրանիկ Տագէսեանը հետաքրքիր մտորումներով փորձում է ներկայացնել մի կողմից արհեստների անկումը Ցեղասպանութեան տարիներին եւ միւս կողմից փորձում սեփական պատումի միջոցով տալ մշակութային եղեռնին բնորոշ առանձնայատկութիւնների դրսեւորումը :
Եթէ սրան յաջորդող յօդուածում շարունակւում է ներկայացուել թուրքական հայահալած քաղաքականութիւնը դերսիմահայերի օրինակով, ապա Հայր Անդրանիկ Կռանեանի յօդուածը փորձ է ներկայացնելու եղեռնին, ցեղասպանութեանը բնորոշ եզրերի կիրառութիւնն ու ընկալումները:
Ամերիկահայ գրական երկերի միջոցով Ցեղասպանութեանյիշողութիւնը մեկնաբանելը ներկայացնելու միտում ունի Անիթա Մուչոյեանի յօդուածը, որտեղ ներկայացւում են երեք ամերիկահայ տարժամանակեայ հեղինակների արձագանգները Ցեղասպանութեանն ու դրա ընկալմանն ու մեկնութեանը:
Գաղթօճախներում Եղեռնի վերաբերեալ թատերագրութեանն է վերաբերում Արմէն Իւրնէշլեանի յօդուածը: Հեղինակը 20 թատերգրութիւնների միջոցովշարադրում է Եղեռնի վկայագրութիւնը թատրոնում, փորձելով մի կողմից կատարուածը արուեստի տեսանկիւնից դիտարկել, իսկ միւս կողմից պարզել թէ ո՛ր առանցքներն էին առաւելապէս թատերագրերի ուշադրութեանը գրաւում՝ որպէս օրինակ «թուրքի» կերպարի ներկայացումը ցեղասպանուածի՝ հայի աչքերով ու մտքերով:
Կարինէ Ռաֆայէլեանի յօդուածը նուիրուած է հայի էթնիկ դիտարկմանը գեղարուեստական ստեղծագործութեան հոլովոյթում ու առաւելապես քննարկում է Դերենիկ Դեմիրճեանի «Հայը» խոհարգրութիւնը, որտեղ ամփոփուածեն հայի բոլոր բնութագրերը:
Ցեղասպանութիւնից յետոյ հայի գլխին եկած պատուհասի զուարճալի դէպքերը, հետաքրքիր զուարճապատումները եւս մասն են մեծ արհաւիրքի հետազօտութեան, որի հետաքրքիր նկարագիրն էլ կարելի է գտնել Արմէն Շ. Սարգսեանի ուսումնասիրութեան մէջ:
Զաւէն Մսըրլեանի յօդուածը Ցեղասպանագիտական նոր հետազօտութեան ճիւղերից է, որտեղ նկարագրւում է այն ահագնացող վտանգը, որը գալիս է Թուրքիայից. մի կողմից նոր Թուրքիայի բանավէճը այն մասին, թե իսկապէս եղել է Ցեղասպանութիւնեւ միւս կողմից՝թուրքականքաղաքականութեանմէջառօրէականդարձածայսկասկածը Արեւմտեան երկրներինմատուցելը:
Ընդհանրացնելովյօդուած հետազօտութիւնները կարելի է ուղղակի առանձնացնել ենթագլուխներ եւ հատուածներ յօդուածներում, որոնք դուրս են գալիս նեղ հայագիտական ուսումնասիրութեան դիտանկյունից եւ առաւել միջազգային ցեղասպանագիտութեանն են հարում:
- Աղէտի հաւաքական ուժը
- Առանց պատճառի մորթուածներ
- Յեղաշրջական շարժումը եւ Ատանայի կոտորածը
- Արեւելահայութեան ցեղասպանութեան թուրքական քաղաքականութեան առանձնայատկութիւնները
- Որբահաւաքութիւնն ու թուրքացման մեխանիզմները
- Մշակութային Եղեռնը եւսրա դրսեւորումները
- Տերսիմեանզեկոյցները
- Ջարդաբանութիւն
եւ վերջում համշէնահայերի վերաբերեալ Հրանուշ Խառատեանի հաւաքագրած յուշագրութիւնները հետաքրքիր նիւթ ու ասպարէզ են նորովի դիտարկումների եւ քննութեան:
«Քննարկումներ եւ հրապարակումներ» բաժինների առաջին յօդուածում կաթոլիկ համայնքի կացութեան մասին է խօսւում: Եթէ մի կողմից ներկայացւում է թուրք հեղինակների կողմից հրատարակուած աշխատութիւններում հայ կաթոլիկների եւ աւետարանականների հանդէպ թուրք ժողովրդի բարիդրացիական յարաբերութիւնները, ապա հեղինակը իր բերած աղբիւրներով փորձում է դրանց ստայօդ լինելն ապացուցել: Այնուամենայնիւ եթէ համայնքային, միլլէթային բաժանման դասդասենք, կը տեսնենք, որ այստեղ առաւել բարդ խնդրի առաջ ենք կանգնում, քանի որ այս պարագայում ցեղասպանագիտութեան մէջ արդէն շօշափելի աւանդ ունեցող այն տեսակէտը, թէ պայքարը կոնկրէտ հայ ազգի դէմ էր որպէս էթնիկութիւն այլ ոչ թէառաքելական հայերի դէմ եւ ոչ քրիստոնեայ աշխարհի կամ փոքրամասնութիւնների դէմ, ապա առաջին պարագան կը սկսի երերալ:
Թուրք-Իսրայէլ յարաբերութիւնների համատեքստում Հայկական Ցեղասպանութեան արծարծման առանցնքների վերաբերեալ է յաջորդ ուսումնասիրութիւնը, որտեղ մանրամասնօրէն քննարկւում է տուեալ երկրների արտաքին յարաբերութիւններում ինչպիսի դերակատարում ունի Հայոց Ցեղասպանութեան հարցի արծարծումը, որը հեղինակը առաւել մտացածին է վերնագրել «ճանաչման խնդիր» կոչելով:
Քննարկումներ բաժնի վերջին ուսումնասիրութիւնը եկեղեցական գոյքի վերադարձմանն է առնչւում: Հեղինակը մի դէպքում ներկայացնելով մինչ այսօր Թուրքիայի տարածքում գործող առաքելական եկեղեցու դերը, փորձում է այնուամենայնիւ փնտռել որոշ կէտեր այդ փոխհատուցման պահանջատիրութեան համար: Հետաքրքիր է, որ այս տեսանկիւնից կան առաւել քան չլուսաբանուած հարցեր, որոնք հիմնականում կապուած են ոչ միայն այն եկեղեցական գոյքի, որի մասին յօդուածում խօսւում, այլ դրանց մշակութային եւ հոգեւոր նշանակութեան մասին: Մի կողմից կարող ենք տեսնել, Ստամբուլում գործող առաքելական համայնքը կայ, իսկ միւս կողմից պատմութիւններ եւ փաստեր՝ աւերուած եկեղեցիների, համայնքների, հոգեւորականների ամբողջ խմբերի ոչնչացման, որոնք ապագայում առաւել մանրակրկիտ հետազօտման կարիք ունեն:
Հրապարակումներ բաժնի առաջին յօդուածները տիպիկ նկարագրութիւն են հայկական այս կամ այն բնակավայրի տեղահանութեանեւ ջարդի, իսկ յետագայյօդուածներում հետզհետէ տեսնում ենք Ցեղասպանութիւն կոչուածի ոչ միայն ջարդարարական ու կոտորածների հատուածները, այլ նաեւ սրանցից բխող սաստիկ արդիւնքների դէմ պայքարող կազմակերպութիւնների ու ընկերութիւնների գործունէութիւնը:
Հաղորդումներ բաժինն առաւելապէս յատկացուած է օտարների արձագանգներին, որոնք այս կամ այն կերպ փորձեցին նեցուկ լինել քաղաքական այն պաստառին, որի տակ միջազգային հանրութիւնը փորձում է օգտագործել Հայոց Ցեղասպանութիւնը: Շարադրուած նիւթերը առաւելապէս նկարագրութիւնների ու ուսումնասիրութիւնների վերագրումներ են, որոնք այս անգամ հայը չի բարձրաձայնում:
Յուշագրութիւններ բաժինը թերեւս առաւել մարտահրաւէրներ նետող է եւ որոշ հատուածներ, ուղղակի առնչութիւն ունեն նաեւ Սփիւռքի տարբեր հատուածներում տեղակայուած հայերի ինքնութեան պահպանման հետ:
Սոյն հատուածից տպաւորիչ են հետեւեալ տողերը.
«..Ան ալ կայ, որ եթէ դու նոյնիսկ ուզենաս թուրք դառնալ, անոնք չեն թողնում: Անոնք արդէն կը յիշեցնեն: Քեզի միշտ հայ կ’ընդունեն, քո տեղդ վերջին տեղն է եւ դեռ քանի սերունդ: Ամէն մարդ կ’իմանայ ծագումդ: Թերեւս հայ մնալը աւելի հեշտ է, քան թրքանալը»…
Անդրադառնալով ժողովածուի այն խնդիրներին, որոնք այդպէս էլ յօդուածները հետազօտութիւնները չեն լուծել, նշեմ նախ որ առաւել հետաքրքիր կը դիտուէր, եթէ ժողովածուն ունենար թեմատիկ բաժանումներ, որպէսզի հետազօտող-ուսումնասիրողը կամ ուղղակի ընթերցողը կարողանար շարունակական կապ տեսնէր հետազօտութիւնների մէջ, որը մի կողմից անհրաժեշտութիւն է հայագիտութեան տեսանկիւնից, իսկ միւս կողմից կարեւոր է ցեղասպանագիտութեան տեսանկիւնից:
Կան յօդուածներ, ուսումնասիրութիւններ, որոնք այդպէս էլ չեն պատասխանում նախաբանում առաջ քաշուած հարցերին կամ հարեւանցի անդրադարձ են կատարում, որով մեծապէս տուժում է այդ ժամանակատար հետազօտութիւնը:
Որոշ յօդուածներ չունեն վերջաբան, որով կարելի է մտածել, պէտք է առաջադրուէին նոր հարցադրումներ կամ լուծումներ, սա հայկական ցեղասպանագիտութեան լուրջ բացերից է, որը միայն այս ժողովածուում չէ, որ տեսնում ենք:
Այս ժողովածուի վերջին ու կարեւոր կէտը կը փորձեմ տեղաւորել յօդուածագրերի աշխարհագրական տարածուածութեան մէջ: Յօդուածագրերը ե՛ւ Հայաստանից են ե՛ւ Սփիւռքից, սակայն ո՛չ Հայաստան ասուածն է ամբողջացնում հեղինակների գաղափարները ո՛չ էլ Սփիւռք ասուածը:
Հեղինակներից ոմանք Երեւանից են ներկայացնում, ոմանք Գիւմրիից, ոմանք լիբանանահայ կամ սիրիահայ իրականութիւնից, եգիպտահայ եւ ամերիկահայ եւ այս տարածուածութիւնը միայն աշխարհագրական չէ: Այստեղ կարելի է տեսնել Հայոց Ցեղասպանութեան վերաբերեալ տարբեր հատուածների հայերի առջեւ ծառացած մարտահրաւէրները: Թէ ինչպիսի հարցադրումներ են առաջարկում եւ ինչպիսի լուծումներ են փորձում գտնել, բոնորոշում է տուեալ տարածքի հեղինակի ընդհանուր պատկերացումները սոյն խնդրի վերաբերեալ:
Այսպիսով Հայկազեան Հայագիտական Հանդէսի 35րդ հատորը, որն ամբողջութեամբ նուիրուած է Հայոց Ցեղասպանութեան 100րդ տարելիցին, մեծ նշանակութիւն պէտք է թողնի ապագայում մի կողմից հայագիտական հետազօտութիւնների ասպարէզում նոր ուսումնասիրողների համար եւ միւս կողմից փորձ է միջազգային ցեղասպանագիտական համատեքստում Հայոց Ցեղասպանութեանվերաբերեալ հետազօտական նիւթերի պատրաստման համար: Կարեւորութիւն կարելի է համարել այն փաստը, որ Հայոց Ցեղասպանութեան ե՛ւ Ցեղասպանագիտական ե՛ւ Հայագիտական տեսանկիւնները ներառուած են այս հատորի մէջ: Որոշակի թերացումները կապուած են զգացական այս ոլորտի հետազօտման հետ, իսկ առաւելութիւնը սոյն հատորի արդէն եղելութիւն լինելն է:
Խորեն Գրիգորեան
ազգագրագէտ, Սարդարապատի Ազգագրական Թանգարանի գիտաշխատող