«Հ. Յ. Դաշնակցությունը անելիք չունի այլևս». այս գիրքը սպասում է տպագրության հովանավորի

2198

Հարգելի գրասեր բարեկամ,

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը վերահրատարակության է պատրաստել Հայաստանի Առաջին Հանրապետության առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունու «Հ. Յ. Դաշնակցությունը անելիք չունի այլևս» (արևելահայերեն, աբեղյանական ուղղագրություն) գրքույկը:

Քաջազնունու այս գրքույկը տեղ կգտնի նաև Հայաստանի Հանրապետության հինգ նշանավոր պետական գործիչների համատեղ հատորում  (Քաջազնունի. «Հ. Յ. Դաշնակցությունը անելիք չունի այլևս» (արևելահայերեն, աբեղյանական ուղղագրություն), Սիմոն Վրացյան, «Խարխափումներ» (արևելահայերեն, աբեղյանական ուղղագրություն), Արշակ Ջամալյան, «Հ. Քաջազնունին և Հ. Յ. Դաշնակցությունը” (արևելահայերեն, աբեղյանական ուղղագրություն), Ռուբէն Դարբինեան, «Մեր Պատասխանը Յովհաննէս Քաջազնունիի» (արևմտահայերեն, մեսրոպյան ուղղագրություն) Վահան Նավասարդյանի «Հ. Յ. Դաշնակցության անելիքը» (արևելահայերեն, աբեղյանական ուղղագրություն)):

Ինչպես համատեղ հատորի, այնպես էլ առանձին լույս տեսնելիք գրքույկների խմբագիրը լրագրող Թաթուլ Հակոբյանն է:

Նախատեսվում է, որ փետրվարի 1-ին՝ Քաջազնունու ծննդյան օրը, Երևանում տեղի կունենա համատեղ հատորի և հինգ առանձին գրքույկների շնորհանդես-վաճառքը:

Այն անհատները կամ կազմակերպությունները, որոնք կցանկանան ֆինանսապես աջակցել միացյալ հատորի կամ հինգ գրքերից որևէ մեկի տպագրական ծախսերին, կարող են գրել հետևյալ հասցեներով՝aniarcf@gmail.com, info@aniarc.am:

Դուք կարող եք միացյալ հատորը կամ առանձին գրքույկները կամ դրանցից Ձեր ցանկացածը նվիրել Ձեզ համար նվիրական մարդու հիշատակին: Այդ մասին պատշաճ կերպով կգրվի գրքի սկզբնահատվում:

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոն