Տեր-Պետրոսյանի համահայկական կարևորագույն նախաձեռնությունը՝ Հայաստան հիմնադրամ

2696

Հայաստան համահայկական հիմնադրամը ստեղծվել է Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրամանագրով 1992-ի գարնանը՝ հանրապետության անկախության առաջին ամիսներին:

Այն հիմնադրվեց որպես մի եզակի կառույց, որը կոչված է համախմբել Հայաստանում և արտերկրում ապրող բոլոր այն հայերին և նրանց համախոհներին, ովքեր պատրաստակամ են իրենց ջանքերն ուղղել Հայաստանի նորաստեղծ հանրապետության և Արցախի կայուն զարգացմանը:

Հիմնադրամի ստեղծումից ի վեր Արցախում և Հայաստանում իրականացվել են շուրջ 300 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ բազմաթիվ ծրագրեր, մասնավորապես՝

Կառուցվել է ավելի քան

489 կմ ճանապարհ 
517 կմ ջրագիծ ու ջրամատակարարման համակարգ
144 կմ գազատար
70 կմ էլեկտրական հոսանքի գիծ

Կառուցվել, վերակառուցվել ու կահավորվել է

334 դպրոց ու մանկապարտեզ

Կառուցվել ու վերակառուցվել է

424 տուն ու բնակարան
70 առողջապահական հաստատություն
53 սպորտային ու մշակութային կենտրոն

Իրականացվել է

159 կրթական, մշակութային ու գիտական ծրագիր

Այսօր՝ նոյեմբերի 26-ին, ԱՄՆ-ում տեղի է ունենում ՀԵՌՈՒՍՏԱՄԱՐԱԹՈՆ-2015-ը՝ ՄԵՐ ՏՈՒՆԸ նշանաբանով:

Հիմնադամի Ֆրանսիայի տեղական մարմնի գլխավորությամբ նոյեմբերի 18-ից 22-ն անցկացված 16-րդ համաեվրոպական դրամահավաք-հեռախոսամարաթոնը, որին մասնակցեցին Ֆրանսիայի /1.205.569 եվրո/, Գերմանիայի /76.050 եվրո/ եւ Շվեյցարիայի /24.554 եվրո/ հայ համայնքները, արձանագրեց ավելի քան 1.3 միլիոն եվրո նվիրատվություն եւ նվիրատվության խոստում:

Դրամահավաքի հասույթը կուղղվի Արցախում համայնքային կենտրոնների կառուցմանը, Տավուշի մարզում շարունակաբար իրականացվող գյուղատնտեսական ծրագրերի զարգացմանը, սիրիահայերի եւ իրաքահայերի օգնությանը:

Հիմնադրամի Հունաստանի տեղական մարմինն էլ նոյեմբերի 22-ին իր համայնքում անցկացրեց դրամահավաք հեռախոսամարաթոն, որի հանգանակությունները` շուրջ 29.000 եվրո, կուղղվեն Քարին Տակ համայնքում /ԼՂՀ, Շուշիի շրջան/ մանկապարտեզի կառուցմանը: