Հայկական Բեյրութից՝ հայկական Թիֆլիս. Հայկազյանի նոր հատորը հասավ Հայարտուն

1110

Այսօր՝ նոյեմբերի 8-ին, Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի ՀԱՅԱՐՏՈՒՆ կենտրոնում Բեյրութի Հայկազյան համալսարանի հայագիտական ամբիոնը, գործակցաբար Երևանի Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնի, ներկայացրեց Հայկազյան Հայագիտական հանդեսի 35-րդ հատորը: Շուրջ 950 էջանոց այս հատորը ամբողջովին նվիրված է Հայոց ցեղասպանության 100-ամյակին:

սա, 2

Հատորը թիֆլիսահայությանը ներկայացրեց Հայկազյան համալսարան հայագիտական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար և հանդեսի պատասխանատու քարտուղար, դոկտոր Անդրանիկ Դաքեսյանը

1

Բացի այդ, Դաքեսյանը հակիրճ պատմեց Հայկազյան համալսարանի մասին, ապա պատասխանեց ներկաների բազմազան հարցերին, որոնք վերաբերում էին Լիբանանի հայ համայնքին, բեյրութահայ դպրոցին, մշակույթին, Սիրիայի հայերի վիճակին, Հայոց ցեղասպանությանը, Ապրիլ 24-յան ցույցերին:

սա, 3

Սա առաջին անգամն էր, որ Հայկազյանի հատորը ներկայացվում էր Թբիլիսիում և Վրաստանում ընդհանրապես:

6

Վաղը՝ նոյեմբերի 9-ին, հատորը կներկայացվի Ջավախքում՝ Ախալքալակի Երիտասարդական կենտրոնում