Բեյրութի Հայկազյան համալսարանի Հայագիտական Հանդեսի նոր հատորի շնորհանդես Ջավախքում

1011

Նոյեմբերի 9-ին Ախալքալակի Երիտասարդական կենտրոնում Բեյրութի Հայկազյան համալսարանի հայագիտական Ամբիոնը՝ գործակցաբար Երևանի Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնի և Սամցխե-Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի, կներկայացնի Հայկազյան Հայագիտական Հանդեսի 35-րդ հատորը:

Շուրջ 950 էջանոց այս հատորը ամբողջովին նվիրված է Հայոց ցեղասպանության 100-ամյակին:

Հատորը կներկայացնի Հայկազյան համալսարանի հայագիտական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար և Հանդեսի պատասխանատու քարտուղար, դոկտոր Անդրանիկ Դաքեսյանը:

Միջոցառումը կկայանա ժամը 14.00-ին:

Իսկ նախօրեին՝ նոյեմբերի 8-ին, Հայկազյան Հայագիտական Հանդեսի 35-րդ հատորը կներկայացվի Թբիլիսիում՝ Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի ՀԱՅԱՐՏՈՒՆ կենտրոնում:

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոն

Լուսանկարում՝ Բեյրութի Հայկազյան համալսարանի կենտրոնական կորպուսը