Բեյրութի Հայկազյան համալսարանի Հայագիտական Հանդեսի նոր հատորի շնորհանդես Թբիլիսիում և Ջավախքում

1745

Նոյեմբերի 8-ին Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի ՀԱՅԱՐՏՈՒՆ կենտրոնում Բեյրութի Հայկազյան համալսարանի հայագիտական Ամբիոնը, գործակցաբար Երևանի Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնի, կներկայացնի Հայկազյան Հայագիտական Հանդեսի 35-րդ հատորը: Շուրջ 950 էջանոց այս հատորը ամբողջովին նվիրված է Հայոց ցեղասպանության 100-ամյակին:

photo_12-06-15-07-49-10

Հատորը կներկայացնի Հայկազյան համալսարան հայագիտական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար և Հանդեսի պատասխանատու քարտուղար, դոկտոր Անդրանիկ Դաքեսյանը

Միջոցառումը կկայանա ժամը 14.00-15.00-ին:

Հաջորդ օրը՝ նոյեմբերի 9-ին, Հայկազյան Հայագիտական Հանդեսի 35-րդ հատորը կներկայացվի Ջավախքում:

Միջոցառումը կկայանա Ախալքալակի Երիտասարդական կենտրոնում ժամը 14.00-ին:

Լուսանկարները՝ Հայկազյան համալսարանի գլխավոր մասնաշենքը և Հայկազյան Հայագիտական Հանդեսի նախկին հատորներից մեկը

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոն