Այսօր, հոկտեմբերի 11-ին Անթիլիասում (Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Մայրավանք), Լիբանան, բացվել է Հայ գրքի տարեկան՝ թվով 36-րդ ցուցահանդեսը:
Պաշտոնական բացումը Սուրբ և անմահ պատարագից հետո կատարել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն:
Ցուցահանդեսը կտևի մինչև նոյեմբերի 1-ը: