Հայաստան-Թուրքիա ձախողված ֆուտբոլ. գնդակը Ադրբեջանի դաշտում է

3047

2009 թվականի այս օրը՝ օգոստոսի 31-ին, նախաստորագրվեցին և հրապարակվեցին Հայաստան-Թուրքիա երկու արձանագրությունները, որոնք նույն տարվա հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրեցին երկու երկրների արտգործնախարարները՝ թիկունքում ունենալով խոշոր տերությունների թիվ մեկ դիվանագետներին, այդ թվում՝ Սերգեյ Լավրովին ու Հիլարի Քլինթոնին:

Չնայած այդ արձանագրություններով Երևանը ճանաչեց Հայաստանի Հանրապետություն-Թուրքիա այսօրվա սահմանները, այն է՝ առանց անուն տալու վերահաստատեց Կարսի 1921 թվականի հոկտեմբերի պայմանագիրը, ինչպես նաև՝ համաձայնվեց պատմության հարթության ենթահանձնաժողովի ստեղծմանը, Անկարան՝ Թուրքիայի խորհրդարանը, չվավերացրեց այդ փաստաթղթերը, որոնք կոչվում են արձանագրություններ, սակայն իրականում պայմանագրեր են:

Եվս մեկ անգամ ակնհայտ դարձավ, որ Արցախում առանց ստատուս-քվոյի փոփոխության, որը կբավարարեր Ադրբեջանի նվազագույն ակնկալիքները, Թուրքիան վերջ չի տալու Հայաստանի շրջափակման ու թշնամական քաղաքականությանը և իր արևելյան հարևանի հետ չի հաստատելու դիվանագիտական հարաբերություններ:

Բայց եթե անգամ հայկական կողմը տարածքային զիջումների գնար, մեծ հարցական է՝ արդյոք Թուրքիան առաջ չէ՞ր քաշի մյուս երկու նախապայմանները՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման արշավի դադարեցում և ժամանակակից Թուրքիայի սահմանների հստակ ճանաչում՝ նախապայմաններ, որոնք անուղղակի կերպով տեղ են գտել արձանագրություններում:

Չնայած մեծ ակնկալիքներին՝ Հայաստան-Թուրքիա ևորպես հետևանք՝ Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում որևէ բարելավում չարձանագրվեց: Ավելին, արձանագրությունների սառեցումից հետո հայ-թուրքական հարաբերությունները ավելի վատթարացան, քան էին մինչև ֆուտբոլային դիվանագիտության մեկնարկը 2008-ի ամռանը:

Հայաստան-Թուրքիա ձախողված ֆուտբոլից մնացին մի քանի լուսանկարներ, որոնք ներկայացնում ենք ստորև՝ առանց ծանոթագրությունների:

Թաթուլ Հակոբյան

imagesFZ6QQLNN

NUKLEER GUVENLIK ZIRVESI NEDENIYLE ABD'NIN BASKENTI WASHINHTON'DA BULUNAN BASBAKAN RECEP TAYYIP ERDOGAN, ERMENISTAN CUMHURBASKANI SERJ SARKISYAN ILE BIRARAYA GELDI. (ANADOLU AJANSI - TOLGA ADANALI) (20100412)

President Turci Abdullah Cul pribil v Yerevan. V aeroporte evo vstretil minister inostrannikh del Armenii Eduard Nalbandyan.

Gul, Sargsyan

MHM37803

 

Miting protesta

Miting protesta