Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում կայանալիք պատարագը չեղյալ է հայտարարվել, տեղեկացնում է Պոլսի հայոց պատրիարքության ֆեյսբուքյան էջը: Պատրիարքարանի հայտարարության մեջ ասվում է, որ սեպտեմբերի 6-ին` կիրակի օրը, կայանալիք ամենամյա ուխտագնացությունը չեղյալ է հայտարարվել:
«Հայոց պատրիարքությունը, հաշվի առնելով վերջին շրջանում կատարվող ահաբեկչական հարձակումները և զոհերի մասին ստացվող լուրերը, ինչպես նաև Վան քաղաքում և շրջակա տարածքներում անվտանգության խնդիրներ չստեղծելու նպատակով, Սուրբ Խաչ եկեղեցում կազմակերպվող ամենամյա ուխտագնացությունը հետաձգում է»,- նշված է գրառման մեջ:
Ermenihaber.am-ը հիշեցնում է, որ Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ հայկական եկեղեցին թուրքական կառավարության ֆինանսավորմամբ վերականգնվելուց հետո 2010 թվականից բացվել է թանգարանի կարգավիճակով:Այդ երկրի կառավարությունը տարին մեկ անգամ թույլատրվում է անցկացնել կրոնական արարողություն:
Լուսանկարը՝ Թաթուլ Հակոբյանի, մարտ, 2007թ.