Սահմանադրական կեղծիք

1180

Երբ երկրում ոտնահարված է Սահմանադրական կարգը, այդ ոտնահարողը չի կարող երաշխավորել, որ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն չի կեղծվելու:

Երկրում Սահմանադրական կարգը ոտնահարված է, քանի որ Հայաստանում ոտնահարված է ընտրական իրավունքը:

Սերժ Սարգսյանը ճիշտ այնքան կամ մոտավորապես այնքան օրինական նախագահ է, որքան Ռոբերտ Քոչարյանը 1998 և 2003 և Լևոն Տեր-Պետրոսյանը 1996-ի նախագահական ընտրություններից հետո:

Հետևաբար, երբ մեկը, խախտելով Սահմանադրական կարգը, հասնում է Բաղրամյան 26, հաղթահարելով Մարտի 1-ի սպանդը, ապա նա չի կարող հավատ ներշնչել, անգամ ազնիվ ՀՀԿ-ականների շրջանում, որ ինքը չի կեղծելու կայանալիք հանրաքվեն:

Սերժ Սարգսյանը կարող է վերականգնել ընտրական հավատը նախքան հանրաքվեի անցկացումը, եթե՝

ա. հայտարարի, որ ինքը չի զբաղեցնելու ՀՀԿ ղեկավարի պաշտոնը,

բ. որ ինքը չի զբաղեցնելու Ազգային ժողովի նախագահի պաշտոնը,

գ. որ ինքը չի զբաղեցնելու վարչապետի պաշտոնը:

Անկասկած, անգամ նման հավաստիացումներից հետո էլ հանրաքվեն կարող է կեղծվել, ինչպես կեղծվել է 1995-ին և 2005-ին, ակայն, եթե վարչախումբը ցանկություն ունի առողջ քնննարկում երկրի կառավարման մոդելի շուրջ, ապա վերոնշյալ երեք քայլերը պարտադիր են:

Թաթուլ Հակոբյան