Առաջիկա օրերից սկսած Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը իր կայքում` www.aniarc.am, տեղադրելու է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների և արցախյան հակամարտության վերաբերյալ բոլոր փաստաթղթերը երեք լեզուներով՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն:
Մենք հրապարակելու ենք տասնյակ փաստաթղթեր՝ սկսած 1918 թվականի Բաթումի պայմանագրից մինչև 2007-ի Մադրիդյան առաջարկը (ամբողջական տեքստը) և 2009-ի ցյուրիխյան արձանագրությունները:
ԱՆԻ-ի կայքում այդ փաստաթղթերը դրվելու են ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՕՐԱԳԻՐ բաժնի Հայ-թուրքական և Արցախյան օրագիր ենթաբաժինների տակ: Այդ փաստաթղթերը հնարավոր է գտնել նաև՝ օգտվելով կայքի որոնողական համակարգից: