Հիշել, պահանջել, բայց և հաղթահարել 1915-ը. տեսանյութ-հարցազրույց

1232

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակում Լիբանանում օրերս մի քանի կարևոր իրադարձություն տեղի ունեցավ՝ Ջբեյլում բացվեց Հայոց ցեղասպանության մանուկների թանգարան; Բիքֆայայում, որտեղ վերանորոգվել և ընդարձակվել է Նահատակների հրապարակը, կատարվեց մյուռոնօրհնեքի արարողություն; նույն վայրում տեղի ունեցավ Հասմիկ Պապյանի և Բարսեղ Թումանյանի համերգը: Այս և այլ միջոցառումներ լուսաբանելու նպատակով Լիբանանում էր ՍիվիլՆեթի լրագրող Թաթուլ Հակոբյանը: