Հասմիկ Պապյանի և Բարսեղ Թումանյանի ձայնը` Բիքֆայայի վանքի պատերից ներս

2604

Հուլիսի 19-ի երեկոյան աշխարհահռչակ երկու հայ մենակատարներ` Հասմիկ Պապյանը և Բարսեղ Թումանյանը, ընկերակցությամբ Բեյրութի սիմֆոնիկ նվագախմբի և նրա գեղարվեստական ղեկավար մաեստրո Հարութ Ֆազլյանի, հանդես կգան Բիքֆայայի վանքի պատերից ներս` բաց երկնքի տակ:

Սոպրանո Պապյանին և բաս Թումանյանին Լիբանան են հրավիրել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունն ու Արամ Ա Վեհափառը:

Հուլիս 18-19-ին Արամ Ա-ի առաջնորդությամբ և նախագահությամբ, Հայոց ցեղասպանության 100-ամյակի տարելիցի շրջանակներում, Լիբանանում կկայանան մի քանի եկեղեցական արարողություններ և ձեռնարկներ:

Ջբեյլ քաղաքում տեղի կունենա Հայոց ցեղասպանության որբերի թանգարանի բացում, Բիքֆայայում` Սուրբ Աստվածածին վանքի տարածքում, սրբալույս մյուռոնի օրհնության արարողություն և վերանորոգված ու ընդարձակված Նահատակների հրապարակի բացում, Անթիլիասի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճարում` սուրբ և անմահ պատարագ, ջրօրհնեքի արարողություն ու միջեկեղեցական աղոթք:

Թաթուլ Հակոբյան, Բեյրութ