Հայության հայացքը` դեպի Բեյրութ

3750

Առաջիկա շաբաթ և կիրակի օրերին հայության հայացքն ուղղված է լինելու դեպի Լիբանան, դեպի Անթիլիաս` Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսություն:

2

Արամ Ա Վեհափառի առաջնորդությամբ և նախագահությամբ Միջերկրականի ափերին գտնվող այս երկրում սպասվում են չորս հիմնական եկեղեցական արարողություններ և ձեռնարկներ, որոնք Հայոց ցեղասպանության 100-ամյակի տարելիցի շրջանակներում կունենան համահայկական տարողություն, նշանակություն ու իմաստ:

Հուլիսի 18-ին Ջբեյլ կամ պատմական Բիբլոս քաղաքում տեղի կունենա Հայոց ցեղասպանության որբերի “Արամ Պէզիկեան” թանգարանի բացումը: Հայոց Մեծ եղեռնի այս թանգարանը գտնվում է “Թռչնոց բույնի” պատերի ներսում:

Ինչ է “Թռչնոց բույն”-ը:

7-14-15_Nest

Հայոց ցեղասպանությունից հետո այսօրվա Լիբանանը դարձավ փրկության ափ հազարավոր հայ որբերի համար: Դանիական, շվեյցարական, ամերիկյան և շվեդական մարդասիրական կազմակերպությունները  հիմնեցին որբանոցներ ու օգնության կենտրոններ: “Թռչնոց բույն”-ը ամենամեծ որբանոցներից էր, որը հիմնադրել էին դանիացի միսիոներները: Այնտեղ է հազարավոր հայ որբերի կերակրել, գուրգուրել ու մեծացրել “մամա”-ն` դանիուհի Մարիա Ջակոբսենը (Յակոբսեն), որի շիրիմը նաև ուխտավայր է Ջբեյլում և Հայոց ցեղասպանությունը խորհրդանշող վկայություններից մեկը:

Այսօր “Թռչնոց բույն”-ը տանիք է անապահով ընտանիքների և ծնողազուրկ երեխաների համար: 1972-ից ի վեր “Թռչնոց բույն”-ը և շրջակա տարածքները գտնվում են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության հաշվեկշռում: Տարածքում գտնվող որբանոցի շենքերից ամենահինը դառնում է Հայոց ցեղասպանության որբերի թանգարան: Այս աշխատանքի ֆինանսական  մասը ստանձնել է Պէզիկեան ընտանիքը Շվեյցարիայից: Հենց բարերարներ Ալեքքո և Անի Պէզիկեան ամուսինների որդու` Արամի անունն է կրելու այդ թանգարանը:

11

Նույն օրը` հուլիսի 18-ի երեկոյան, Բիքֆայա բնակավայրում, որտեղ Անթիլիասի Դպրևանքն է, Սուրբ Աստվածածին վանքի տարածքում տեղի կունենա սրբալույս մյուռոնի օրհնության արարողություն, որի ընթացքում ներկաները կունկնդրեն Արամ Ա Վեհափառի ուղերձը:

Bikfaya

Հուլիսի 19-ի առավոտյան Անթիլիասի Մայրավանքում` Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճարում, տեղի կունենա սուրբ և անմահ պատարագ, ջրօրհնեքի արարողություն ու միջեկեղեցական աղոթք: Էկումնեիկ այս արարողությանը ներկա կլինեն Արևելյան Ուղղափառ եկեղեցիների բարձրագույն պետերը: Սպասվում է նաև Ռուս ուղղափառ եկեղեցու ներկայությունը:

8

Նույն  օրը երեկոյան Բիքֆայայի վանքի պատերից ներս տեղի կունենա մշակութային երեկո: Հատուկ այդ նպատակով Բեյրութ են ժամանել աշխարհահռչակ երկու հայ մենակատարներ` սոպրանո Հասմիկ Պապյանը և տենոր Բարսեղ Թումանյանը: Պապյանին և Թումանյանին կընկերակցի Բեյրութի սիմֆոնիկ նվագախումբը ղեկավարությամբ մաեստրո Հարութ Ֆազլյանի:

0000ARAM

Համերգի ավարտին ամփոփիչ խոսք կասի Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա Վեհափառը:

Թաթուլ Հակոբյան

Բեյրութ