1995 թվականի խորհրդարանական ընտրություններում իշխող ՀՀՇ կուսակցությունը համամասնական ընտրակարգով մի քանի կուսակցությունների հետ ստեղծել էր “Հանրապետություն” միավորումը: Միավորման կազմում էին հետևյալ կուսակցությունները՝
ա. Հայոց համազգային շարժում (ՀՀՇ),
բ. Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ),
գ. Հայաստանի Քրիստոնեա-Դեմոկրատական միություն,
դ. Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցություն,
ե. «Մտավորական Հայաստան» միություն,
զ. Ռամկավար-Ազատական (Լիբերալ-դեմոկրատական) կուսակցություն:
Միավորումը համամասնական ցուցակում ընդգրկել էր 222 մարդու անուն: Ներկայացնում ենք այդ ցուցակի մի քանի անուններ՝ նշելով նրանց հորիզոնականը այդ ցուցակում.
1. Բաբկեն Արարքցյան
2. Տեր-Հուսիկ (Գարուշ) Լազարյան
3. Վազգեն Սարգսյան
4. Էդուարդ Եգորյան
5. Արա Սահակյան
6. Աշոտ Նավասարդյան
7. Ազատ Արշակյան
23. Անդրանիկ Մարգարյան
52. Գագիկ Մինասյան
98. Ռադիկ Մարտիրոսյան
106. Արմեն Դարբինյան
128. Ռազմիկ Զոհրաբյան
138. Արթուր Բաղդասարյան
149. Գալուստ Սահակյան
161. Յուրի Բախշյան
175. Գագիկ Աբրահամյան
204. Հրանուշ Հակոբյան
218. Իշխան Զաքարյան
221. Հերմինե Նաղդալյան