Հայաստանում 1994-ի հունվարին 1 կիլովատ էլեկտրաէներգիան արժեցել է 0,2 դրամ: Այս մասին գրել է «Հայաստանի Հանրապետություն» պաշտոնաթերթը 1994-ի հունվարի 6-ի համարում:
Նույն տարվա ապրիլին 1 կիլովատը արդեն արժեր 1 դրամ: Միանգամից հինգ անգամ թանկացնելու այս որոշումը կայացրել է կառավարությունը 1994-ի ապրիլի 1-ի նիստում:
Իսկ որքա՞ն «ուժ» ուներ մեկ դրամը: 1994-ի մարտի 31-ի՝ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրամանագրով, Հայաստանում նվազագույն աշխատավարձի չափը սահմանվեց 176 դրամ, իսկ հեռավոր և սահմանամերձ բնակավայրերում` 194 դրամ: («Հայաստանի Հանրապետություն», թիվ 61, 1 ապրիլ, 1994):
Այս ժամանակահատվածում 1 ԱՄՆ դոլարը արժեր մոտ 300 դրամ:
Լուսանկարում՝ Մեծամորի ատոմակայանը՝ ՀԱԷԿ, որը 1989 թվականի հունվարին փակվեց Խորհրդային Հայաստանի կառավարության որոշումով և վերաբեցվեց 1995-ի նոյեմբերին