Մարտի 1-ը և մյուս բռնությունները

1995

Հայաստանի իշխանությունները փողոց և հրապարակներ դուրս եկած հայ ժողովրդի դեմ բռնություններ կիրառել են բազմաթիվ անգամներ, որոնցից ամենահայտնին չորսն են՝ 2016-ի հուլիսի 29, 2008-ի մարտի 1, 2004-ի ապրիլ 13 և 1996-ի սեպտեմբերի 25:

1996 թվականի նախագահական վիճելի ընտրություններից անմիջապես հետո, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարվեց նախագահ, ընդդիմությունը Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ գրոհեց Ազգային ժողովի շենքը: Վիրավորվեցին և բռնությունների ենթարկվեցին Ազգային ժողովի նախագահն ու փոխնախագահը: Ապա բռնություններ կիրառվեցին ընդդիմադիր գործիչների նկատմամբ: Այդ օրերին Տեր-Պետրոսյանի հավատարիմ մարդկանցից Սերժ Սարգսյանը Վազգեն Մանուկյանի և ընդդիմության գործողությունները որակեց դավաճանություն:

2003 թվականի վիճելի նախագահական ընտրություններում Ռոբերտ Քոչարյանը պահեց պաշտոնը, սակայն Սահմանադրական դատարանը որոշումով առաջարկեց մեկ տարվա ընթացքում անցկացնել վստահության հանրաքվե: Այդ հանրաքվեն տեղի չունեցավ, իսկ երբ Ստեփան Դեմիրճյանը և նրա կողմնակիցները այն անցկացնելու պահանջով դուրս եկան Բաղրամյան պողոտա, իշխանությունը բռնի ուժ կիրառեց:

2008 թվականի նախագահական վիճելի ընտրություններից հետո տեղի ունեցավ բախում մի կողմից զինված ուժերի ու ոստիկանության, մյուս կողմից՝ ընդդիմության միջև: Փաստացի, ուժային կառույցները երկրի ղեկավարության գիտությամբ և ցուցումով, կրակ բացեցին անզեն ժողովրդի վրա: Մարտի 1-ին Երևանի կենտրոնում սպանվեց 8 մարդ, հարյուրավորները վիրավորվեցին: Շաբաթներ անց ստացած վերքերից մահացան ևս երկու հոգիի: 2008-ի ընտրություններով նախագահի աթոռը զբաղեցրեց Սերժ Սարգսյանը:

2016 թվականի հուլիսի 29-ի ուշ երեկոյան ոստիկանները անակնկալ կերպով հատուկ միջոցներ և բռնություններ գործադրեցին Սարի Թաղում հավաքված ցուցարարների դեմ: Դա Սասնա ծռեր ապստամբական խմբի գործողության հետ կապված կուլմինացիոն կետն էր: Տասնյակ քաղաքացիներ ու լրագրողներ ենթարկվեցին ծեծուջարդի: Սերժ Սարգսյանը, իրավապահների ներկայությամբ, ներողություն խնդրեց լրագրողներից: Սա արդարադատության յուրօրինակ դրսևորում էր, երբ երկրի թիվ մեկ պաշտոնյան առաջնորդվում է ոչ թե օրենքի տառով, այլ ուղերձով: