ՀԱՊԿ-ը և անվտանգության գլոբալ մարտահրավերները. զեկույցներ և բանավեճեր Մոսկվայում

1379

Հունիսի 24-28-ը Մոսկվայում և մերձմոսկովյան Օդինցովո քաղաքում Ռուսաստանի Գորչակովի հիմնադրամը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հետ գործակցաբար կազմակերպել էր “ՀԱՊԿ-ը և անվտանգության գլոբալ մարտահրավերները” խորագրով գիտա-ուսումնական խորհրդաժողով:

Մասնակցության հրավեր էին ստացել ՀԱՊԿ անդամ-պետություններից (Հայաստան, Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան, Տաջիկստան, Կիրգիզիա) և Վրաստանից ու Սերբիայից լրագրողներ, ուսանողներ, փորձագետներ, ակադեմիականներ:

Մասնակիցները հունիսի 25-ին հանդիպում-քննակումներ ունեցան ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովի, ՀԱՊԿ-ում Ռուսաստանի և Հայաստանի մշտական լիազոր ներկայացուցիչներ Վիկտոր Վասիլևի ու Դավիթ Վիրաբյանի հետ:

Գիտա-ուսուցողական խորհրդաժողովի մասնակիցների համար ՀԱՊԿ քարտուղարության կենտրոնակայանում զեկույցներ կարդացին փորձագետներ Իգոր Պանարինը, Վլադիսլավ Շուշինը, Ալեքսանդր Վինիդիկտովը, Վլադիմիր Նիկիշինը, Միխայիլ Մելիխովը (բոլորն էլ՝ Մոսկվա):

Խորհրդաժողովի մասնակիցները հունիսի 26-ին այցելեցին նաև մերձմոսկովյան Նովոգորսկ, որտեղ գտնվում է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության քաղաքացիական պաշտպանության ակադեմիան: Նրանց հյուրընկալեց Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Սերգեյ Լյախովը:

Նույն օրը մերձմոսկովյան Օդիցովոյում կայացավ “ՀԱՊԿ անդամ-պետությունների անվտանգության սպառնալիքներ” խորագրով պանելային քննարկում, որի ընթացաքում զեկույցներ ներկայացրին Ռուսաստանի Համակարգային վերլուծության և կանխատեսման կենտրոնի նախագահ Ռոստիսլավ Իշչենկոն, Երևանի Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնի համակարգող, լրագրող Թաթուլ Հակոբյանը և Կիրգիզիայի Հեռանկարային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Սերգեյ Մասաուլովը: Պանելային քննարկումը վարում էր քաղաքական մեկնաբան, Գորչակովի հիմնադրամի ընկերների ակումբի անդամ Հայկ Խալաթյանը:

Ապա տեղի ունեցավ առանձին երեք խմբերով քննարկում՝ ՀԱՊԿ-ը և Եվրասիական տնտեսական միությունը (զեկուցող՝ փորձագետ Ալեքսանդր Շպակովսկի (Մինսկ), ՀԱԿՊ-ը և Շանհայի համագործակցության կազմակերպությունը (զեկուցող՝ փորձագետ Վլադիմիր Սոտնիկով (Մոսկվա), ՀԱՊԿ-ը և ՆԱՏՕ-ն (զեկուցող՝ փորձագետ Անդրեյ Դեմուրենկո (Մոսկվա):

Հունիսի 27-ին մասնակցիների համար զեկույցներ կարդացին փորձագետներ Նիկիտա Մենդկովիչը (Մոսկվա) Աֆղանստանի և Նիկոլայ Սուխովը (Մոսկվա) Մերձավոր Արևելքի անվտանգության թեմաներով: Օրվա երկրորդ կեսին խորհրդաժողովի մասնակիցները զրույց-քննարկում ունեցան ռուս նշանավոր ռազմական թղթակից, ավելի քան կեսդարյա լրագրողական փորձ ունեցող մարդու՝ Վիկտոր Լիտովկինի հետ: Խորհրդաժողովի աշխատանքները եզրափակվեցին ՀԱՊԿ ինստիտուտի գործադիր տնօրեն Միխայիլ Պլիսյուկի հետ հանդիպումով, ով նաև գիտա-ուսուցողական խորհրդաժողովի մասնակիցներին պարգևատրեց դիպլոմներով:

Հայաստանից խորհրդաժողովին, բացի Թաթուլ Հակոբյանը և Հայկ Խալաթյանը, մասնակցում էին “Ռազմինֆո” կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը, ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ Գրիգոր Բալասանյանը, Փարիզի Ֆրանսիական աշխարհաքաղաքականության ինստիտուտի ասպիրանտ Լիլիթ Վարդանյանը և “Կոնսենսուս” ՀԿ-ի համակարգող Նորայր Դուլամալյանը:

Լուսանկարում՝ ձախից աջ՝ Հայկ Խալաթյան, Սերգեյ Մասաուլով, Թաթուլ Հակոբյան[:am]Հունիսի 24-28-ը Մոսկվայում և մերձմոսկովյան Օդինցովո քաղաքում Ռուսաստանի Գորչակովի հիմնադրամը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հետ գործակցաբար կազմակերպել էր “ՀԱՊԿ-ը և անվտանգության գլոբալ մարտահրավերները” խորագրով գիտա-ուսումնական խորհրդաժողով:

Մասնակցության հրավեր էին ստացել ՀԱՊԿ անդամ-պետություններից (Հայաստան, Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան, Տաջիկստան, Կիրգիզիա) և Վրաստանից ու Սերբիայից լրագրողներ, ուսանողներ, փորձագետներ, ակադեմիականներ:

Մասնակիցները հունիսի 25-ին հանդիպում-քննակումներ ունեցան ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովի, ՀԱՊԿ-ում Ռուսաստանի և Հայաստանի մշտական լիազոր ներկայացուցիչներ Վիկտոր Վասիլևի ու Դավիթ Վիրաբյանի հետ:

Գիտա-ուսուցողական խորհրդաժողովի մասնակիցների համար ՀԱՊԿ քարտուղարության կենտրոնակայանում զեկույցներ կարդացին փորձագետներ Իգոր Պանարինը, Վլադիսլավ Շուշինը, Ալեքսանդր Վինիդիկտովը, Վլադիմիր Նիկիշինը, Միխայիլ Մելիխովը (բոլորն էլ՝ Մոսկվա):

Խորհրդաժողովի մասնակիցները հունիսի 26-ին այցելեցին նաև մերձմոսկովյան Նովոգորսկ, որտեղ գտնվում է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության քաղաքացիական պաշտպանության ակադեմիան: Նրանց հյուրընկալեց Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Սերգեյ Լյախովը:

Նույն օրը մերձմոսկովյան Օդիցովոյում կայացավ “ՀԱՊԿ անդամ-պետությունների անվտանգության սպառնալիքներ” խորագրով պանելային քննարկում, որի ընթացաքում զեկույցներ ներկայացրին Ռուսաստանի Համակարգային վերլուծության և կանխատեսման կենտրոնի նախագահ Ռոստիսլավ Իշչենկոն, Երևանի Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնի համակարգող, լրագրող Թաթուլ Հակոբյանը և Կիրգիզիայի Հեռանկարային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Սերգեյ Մասաուլովը: Պանելային քննարկումը վարում էր քաղաքական մեկնաբան, Գորչակովի հիմնադրամի ընկերների ակումբի անդամ Հայկ Խալաթյանը:

Ապա տեղի ունեցավ առանձին երեք խմբերով քննարկում՝ ՀԱՊԿ-ը և Եվրասիական տնտեսական միությունը (զեկուցող՝ փորձագետ Ալեքսանդր Շպակովսկի (Մինսկ), ՀԱԿՊ-ը և Շանհայի համագործակցության կազմակերպությունը (զեկուցող՝ փորձագետ Վլադիմիր Սոտնիկով (Մոսկվա), ՀԱՊԿ-ը և ՆԱՏՕ-ն (զեկուցող՝ փորձագետ Անդրեյ Դեմուրենկո (Մոսկվա):

Հունիսի 27-ին մասնակցիների համար զեկույցներ կարդացին փորձագետներ Նիկիտա Մենդկովիչը (Մոսկվա) Աֆղանստանի և Նիկոլայ Սուխովը (Մոսկվա) Մերձավոր Արևելքի անվտանգության թեմաներով: Օրվա երկրորդ կեսին խորհրդաժողովի մասնակիցները զրույց-քննարկում ունեցան ռուս նշանավոր ռազմական թղթակից, ավելի քան կեսդարյա լրագրողական փորձ ունեցող մարդու՝ Վիկտոր Լիտովկինի հետ: Խորհրդաժողովի աշխատանքները եզրափակվեցին ՀԱՊԿ ինստիտուտի գործադիր տնօրեն Միխայիլ Պլիսյուկի հետ հանդիպումով, ով նաև գիտա-ուսուցողական խորհրդաժողովի մասնակիցներին պարգևատրեց դիպլոմներով:

Հայաստանից խորհրդաժողովին, բացի Թաթուլ Հակոբյանը և Հայկ Խալաթյանը, մասնակցում էին “Ռազմինֆո” կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը, ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ Գրիգոր Բալասանյանը, Փարիզի Ֆրանսիական աշխարհաքաղաքականության ինստիտուտի ասպիրանտ Լիլիթ Վարդանյանը և “Կոնսենսուս” ՀԿ-ի համակարգող Նորայր Դուլամալյանը:

Լուսանկարում՝ ձախից աջ՝ Հայկ Խալաթյան, Սերգեյ Մասաուլով, Թաթուլ Հակոբյան